03-10-2024 | 18:54
Իսլանդիայի հարավ-արևմուտքում կրկին հրաբուխ է ժայթքել։
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ հրաբխի ժայթքում է տեղի ունեցել։ Լավայի արտանետման բարձրությունը հասնում էր 80 մետրի։
Հրաբուխը գտնվում է Գրինդավիկ քաղաքի մոտակայքում։
Ըստ մասնագետների, բնակավայրին ոչինչ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականից թերակղզում վեց հրաբխային ժայթքում է տեղի ունեցել։