06-12-2024 | 21:25
Լիբանանի հարավային Էն-Նակուրա քաղաքում իսրայելական վերջին հարվածների հետևանքով զոհվել է շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության չորս անդամ:
Բոլոր զոհվածները «Հեզբոլլահ»-ի անդամներ էին, որոնցից մեկը՝ երկրի հարավային մասի բարձրաստիճան պաշտոնյա:
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի կողմից գնդակոծություններ են իրականացվել Իսրայելի տարածքի վրա։ Բացի այդ, ԻՊԲ-ն Telegram-ի իր ալիքում հաղորդում է, որ հարվածել է «ահաբեկիչների ջոկատին, որը նույնականացվել էր Լիբանանի Յարունի շրջանում»:
«ԻՊԲ-ն նաև հարվածներ է հասցրել հսկողության միջոցներին, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչները»,-հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: