
28-11-2023 | 20:22
Անցած գիշեր իսրայելական բանակը Գազայի հատվածում սպանել է ՀԱՄԱՍ-ի երեք հրամանատարների. այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
Նշենք, որ իսրայելական բանակի ցամաքային ռազմական գործողությունները Գազայի հատվածում շարունակվում են։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն, և նոր փուլում ՀԱՄԱՍ-ի զինյալների բոլոր բազաները և ստորգետնյա թունելներն ամբողջությամբ կկործանվեն։
Երեկ Գազայից հայտնել են, որ Պաղեստինի կողմից զոհերի թիվը հասել է 13 հազարի։