07-10-2024 | 13:51
Իսրայելը միջնորդների միջոցով ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ընդմիջել Գազայի հատվածում մարտերը մինչև երկու ամսով՝ անկլավում գտնվող բոլոր պատանդներին ազատ արձակելու համար: Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյաների։
Առաջարկը բազմափուլ համաձայնագրի մի մասն է, որը կներառի Գազայում մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, ասում են պաշտոնյաները:
Հաղորդվում է, որ Իսրայելն առաջարկում է գործարք կնքել Կատար և Եգիպտոսի միջնորդների միջոցով: