16-01-2025 | 14:20
Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյունների ձայներ. հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Ավելի ուշ սիրիական Al Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքի Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:
Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ Իսրայելն ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսությանը, որը գտնվում է Իսլամական Հանրապետության դեսպանի նստավայրում։
Իրանական Nour News-ի փոխանցմամբ՝ Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հարվածի հետևանքով չի տուժել։ Նշվում է, որ կա առնվազն 6 զոհ. հայտնել է Al Hadath հեռուստաալիքը:
Իր հերթին Reuters-ը հայտնում է, որ Դամասկոսում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին: