04-12-2024 | 21:56
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հաստատել է մի քանի մարդու մահը և «նյութական վնասը»։ Սիրիայում մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ սպանվել է առնվազն 12 իրանամետ մարտիկ։
Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը (հեռարձակվում է Դուբայից), ավիահարվածներ են հասցվել Հալեպի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաքի՝ Հայյանի պղնձաձուլարանի վրա։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել և մի քանի հրթիռ խոցել։
Al-Arabiya-ի փոխանցմամբ՝ հարձակման թիրախ է դարձել այն տարածքը, որտեղ գտնվում է սիրիական բանակի կողմից կռվող «Հեզբոլլահ» շիա աշխարհազորայինների ճամբարը։