
05-12-2023 | 18:54
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտներին, այդ թվում՝ Գազայի հատվածում գտնվող երկու բազմահարկ շենքերում գտնվող արմատականների ռազմական կառույցներին։
Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Կործանիչները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող մի շարք օբյեկտների: Որոշ ժամանակ առաջ բանակի մարտիկները հարվածներ են հասցրել երկու բազմահարկ շենքերի, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ահաբեկիչների կողմից ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ: