03-11-2024 | 20:15
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ իրենք հրադադար չեն սահմանել Գազայից մարդասիրական միջանցք բացելու և մարդկանց տարհանումն ապահովելու համար. հաղորդում է The Times of Israel-ը:
«Այս պահին չկա հրադադար, որը թույլ կտա մարդասիրական օգնություն մատակարարել Գազային կամ օտարերկրացիների հեռանալը»,- ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:
Ինչպես արդեն հայտնել էինք, Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը 9։00-ից պետք է հրադադար լիներ, ինչին համաձայնել էր Իսրայելը, որպեսզի հնգժամյա մարդասիրական միջանցք բացվեր
Առնվազն 100 մարդատար բեռնատար է կուտակվել Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետում, որոնք սպասում են մարդասիրական միջանցքի բացմանը։