15-10-2024 | 12:24
Իսրայելը սպառնացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարին, տեղեկացրել է AFP-ն։
Չորեքշաբթի ելույթ ունենալով ռազմակայանում՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը «լի է իրեն պաշտպանելու վճռականությամբ»։
Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գերցի Հալեւին խոստացել է «գտնել նրան (պատերազմում), հարձակվել նրա վրա եւ ստիպել ՀԱՄԱՍ-ին նրան փոխարինող գտնել»։
Վերուծաբանները կարծում են, որ Սինվարը հակված է համաձայնել հրադադարին Գազայում եւ ավելի մոտ է Թեհրանին, քան Հանիեն, որն ապրում էր Կատարում։
«Եթե Հանիեի մահվանից հետո հրադադարի համաձայնությունը քիչ հավանական էր թվում, ապա Սինվարի օրոք այն ավելի քիչ հավանական է թվում»,- ասել է SITE Intelligence Group հետախուզական խմբի գործադիր տնօրեն Ռիտա Կացը՝ ավելացնելով, որ ՀԱՄԱՍ-ը «էլ ավելի կամրապնդի իր կոշտ ռազմաշունչ ռազմավարությունը»։