
14-02-2025 | 22:43
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման է ենթարկվել Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքի միջոցով։
Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, այնտեղ չեն եղել, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Առավոտյան Լիբանանից արձակված մյուս երկու դրոնները խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, ինչի արդյունքում գործարկվել են Թել Ավիվում գտնվող ազդանշանները:
www.armenpress.am