CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ529

Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցրել Լիբանանին, ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել

Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցրել Լիբանանին, ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել

Իսրայելական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ էլ ավելի սրելով Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը։ ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմական ինքնաթիռները երկու ժամ շարունակ հարվածել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման կայանքների, որոնք պատրաստվում էին հարված հասցնել Իսրայելի ուղղությամբ։

Ըստ լիբանանյան NNA պետական լրատվական գործակալության՝ Իսրայելի կողմից շուրջ 52 հարձակում է տեղի ունեցել։ Սա եղել է ամենաինտենսիվ օդային հարձակումը 2023 թ. հոկտեմբերին կողմերի միջև փոխադարձ գնդակոծությունների մեկնարկից ի վեր։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ խոցել է շուրջ 100 հրթիռային կայանք, ինչպես նաև Լիբանանի հարավում գտնվող այլ թիրախներ։ ԻՊԲ-ն նաև խոստացել է շարունակել «Հեզբոլլահ»-ի դեմ հարձակումները։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ռազմական գործողությունները «Հեզբոլլահ»-ի դեմ՝ նշելով, որ պատերազմի այս նոր փուլում իրենց նպատակն է ապահովել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների ապահով վերադարձն իրենց տներ։ Իսրայելական հարձակմանը նախորդել էին սեպտեմբերի 17-ին և սեպտեմբերի 18-ին հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյունները, որոնք, ընդհանուր առմամբ, 37 զոհի և շուրջ 3500 վիրավորի պատճառ էին դարձել։ 

«Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը սեպտեմբերի 19-ի երեկոյան հեռուստաուղերձում հայտարարել է, որ սարքերի պայթյունները «հատել են բոլոր կարմիր գծերը»։ Նրա խոսքով՝ այս հարձակումները «կարելի է համարել պատերազմի հանցագործություններ կամ պատերազմի հայտարարում»։

Իսրայելը ուղղակիորեն չի անդրադարձել Լիբանանում սարքերի պայթյուններին, սակայն ըստ տարբեր հրատարակությունների աղբյուրների՝ դրանց հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին պետք է նիստ անցկացնի պայթյունների շուրջ։ Փարիզում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զսպվածության կոչ է արել՝ հավելելով, որ չի ցանկանում, որ լարվածության տանող գործողություններն ավելի բարդացնեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու ջանքերը։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր