08-12-2024 | 15:58
Իտալիան 10 մլն եվրո կհատկացնի Պաղեստինի խաղաղ բնակչության կարիքների համար. հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
Նախարարը նշեց, որ խիստ հսկողություն է իրականացվելու, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն ճիշտ ուղղությամբ։
Նրա խոսքով՝ սա երկրորդ ֆինանսական փաթեթն է 2023 թվականի դեկտեմբերին հատկացված գումարից հետո։
Այդ միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO) և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը: