CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ253

Իտալիայում Ուկրաինայի դեսպանը Հռոմի քաղաքապետին կոչ է արել չեղարկել Նետրեբկոյի ելույթը

Իտալիայում Ուկրաինայի դեսպանը Հռոմի քաղաքապետին կոչ է արել չեղարկել Նետրեբկոյի ելույթը

Իտալիայում Ուկրաինայի դեսպան Յարոսլավ Մելնիկը Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին և Հռոմի օպերային թատրոնի ղեկավար Ֆրանչեսկո Ջամբրոնեին կոչ է արել չեղարկել ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ելույթը։ Դրա մասին ասված է Հռոմում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում, գրում է «Европейская правда»-ն։

Դեսպանը նշել է, որ իմացել է Հռոմի օպերայի՝ Աննա Նետրեբկոյի հետ «Տոսկա»-ի բեմադրությունը 2025 թվականի մարտին վերսկսելու ծրագրերի մասին և խնդրել է վերանայել որոշումը։

«Մենք այս ընտրությունը համարում ենք խիստ խնդրահարույց և անտեղի՝ հաշվի առնելով Նետրեբկոյի նախկին կապերը պուտինյան ռեժիմի հետ և նրա կասկածելի դիրքը անցյալում և Ուկրաինա Ռուսաստանի ներկայիս ներխուժման ժամանակ»,- ասված է նամակում։

Ինչպես նշել է դեսպանը, Նետրեբկոն շարունակ պնդում է, որ ինքը քաղաքականությունից դուրս է, բայց երբեք չի թաքցրել Ռուսաստանի նախագահին իր աջակցությունը։

«Նրա մասնակցությունը իտալական օպերայի և մշակույթի համար նման կարևոր իրադարձությանը, որն, անկասկած, կունենա զգալի միջազգային հնչեղություն, վիրավորանք է... ուկրաինացի ժողովրդի, մասնավորապես մեր հազարավոր համաքաղաքացիների, ինչպես նաև նրանց, ովքեր երկար տարիներ ապրել են Իտալիայում և այն փախստականների համար, ովքեր Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո ապաստան են գտել Իտալիայում»,- հայտարարել է դեսպանը։

Մելնիկը նշել է, որ ներկա պայմաններում անընդունելի է Նետրեբկոյին և այսպես կոչված «ռուսական աշխարհի» այլ ներկայացուցիչների հրավիրել աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկում ելույթ ունենալու։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո Նետրեբկոն բախվեց Արևմուտքում իր համերգների բոյկոտին։ Նրան միաժամանակ հեռացրել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայից։ Այս գարնանը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում Նետրեբկոյի ելույթի դեմ ևս բողոքի ցույցեր եղան:

  • Լրահոս
  • Close
Հայաստանը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղության Պայմանագիր Կնքել Թեկուզ Հիմա. Փոխվարչապետ

20-06-2025 | 15:21

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Ամն Հայոց Արևելյան Թեմի Ուխտավորներին

20-06-2025 | 15:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Էրդողանը Հայաստանի Վարչապետին Կրնդունի Հայազգի Ճարտարապետի Կառուցած Պալատում

20-06-2025 | 15:16

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում
Թրամփը Վախենում Է, Որ Իրանը Կվերածվի «Երկրորդ Լիբիայի».

20-06-2025 | 13:16

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի».
Ադրբեջանի Զու Ստորաբաժանումները Կրшկ Են Բացել Սյունիքի Մարզի Ներքին Հանդ Բնակավայրի Ուղղությամբ. Հհ Պն

20-06-2025 | 13:09

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Չենք Ցանկանում Միջամտել Հայաստանի Ներքին Գործերին, Բայց Ամենայն Ուշադրությամբ Հետևում Ենք Սամվել Կարապետյանի Հետ Կապված Ամեն Ինչին. Կրեմլ

20-06-2025 | 13:07

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային Այցով Ժամանել Է Թուրքիա

20-06-2025 | 13:06

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Իհպկ-Ն Կանխել Է Իսրայելի Կողմից Իրանի Ագ Նախարարի Դեմ Մաhափnրձը. Նախարարի Խորհրդական

20-06-2025 | 12:30

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Վրա Իսրայելական Hարձակման Նպատակներից Առնվազն Երկուսը Չեն Իրագործվել. Համազգային Իրանական Ինքնությունն Օգնել Է Իրանին Դիմակայելու Լրջագույն Մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան

20-06-2025 | 12:28

Իրանի վրա իսրայելական hարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. համազգային իրանական ինքնությունն օգնել է Իրանին դիմակայելու լրջագույն մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան
Եթե Հհ-Ն Միանա Եմ-Ին, Բրյուսելը Կասի՝ Փակե՛Ք Ձեր Երկինքը Ռդ Ինքնաթիռների Համար. Դուք Այլընտրանք Չեք Ունենա. Օվերչուկ

20-06-2025 | 12:26

Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ
Հայտնի Է՝ Ովքեր Են Նիկոլ Փաշինյանի Հետ Մեկնել Թուրքիա

20-06-2025 | 12:23

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա
Կիրակի Սուրբ Էջմիածնի Մեծափառ Տոնն Է. Վեհափառ Հայրապետի Հանդիսապետությամբ Կմատուցվի Սուրբ Պատարագ

19-06-2025 | 15:40

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ
Սուրբ Հովհաննես Կարապետի Մասունքը Տարվել Է Շողակաթի Վանք

19-06-2025 | 15:22

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Կհամալրվի Երաժիշտներով. Երևան Կհրավիրվեն Բարձր Որակավորում Ունեցող Մասնագետներ

19-06-2025 | 15:06

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի երաժիշտներով. Երևան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Ավարտին Է Հասցվել Բրյուսելում Հհ Դեսպանության Նոր Շենքի Գնման Գործընթացը

19-06-2025 | 14:44

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Նմանատիպ լուրեր