04-12-2024 | 21:56
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը՝ խաղաղության հաստատման համար։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է Ադրբեջանի Անկախության տոնի առիթով Իլհամ Ալիևին հղված շնորհավորական նամակում։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ կայուն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, և պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»,- նշված է Բայդենի նամակում։