CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ103

Քաղաքացու հանդեպ իրական վերաբերմունքը

Քաղաքացու հանդեպ իրական վերաբերմունքը

Պետք է խոստովանեմ, որ գնալով քաղաքականության մասին գրելն ինձ համար դժվար է դառնում: Այն ամբարտավան, ցինիկ ստերը, որոնք հնչեցնում են քաղաքական գործիչները (բնականաբար, ոչ միայն Հայաստանում), կարծես թե, առանձին մեկնաբանությունների կարիք էլ չունեն: Անկեղծ լինեմ. երբ խոսում կամ գրում եմ դրա մասին, ինձ թվում է, որ ինքս էլ եմ ինձ վրա այդ կեղտը վերցնում:

Եթե չլիներ խնդիրների պետական, քաղաքացիական բաղադրիչը, ապա այդ թեմաներով ընդհանրապես չէի խոսի: Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն արդեն մի քանի տարի է՝ պնդում է, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստան, իսկ այնուհետեւ Արցախ է գործուղվել Պուտինի կողմից: Այդ պնդման օգտին՝ որպես ապացույց, ընդհանրապես որեւէ փաստաթուղթ, ձայնագրություն, տեսագրություն չի բերվում: Հետեւաբար, դա ակնհայտորեն ենթադրություն է, իսկ ավելի ճիշտ՝ բամբասանք, որը տարածում են Ալիեւի եւ Փաշինյանի թիմերը իրենց (կասեի՝ համատեղ) նպատակներն իրականացնելու համար:

Բայց եկեք մի պահ երեւակայենք, որ այդ ենթադրությունները ճիշտ են: Արդյո՞ք դրանից հետեւում է, որ ՀՀ քաղաքացիները, որոնք կասկածվում են «գործուղվելու» մեջ, այլեւս չպիտի վայելեն հայկական պետության աջակցությունը: Եթե Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանը «գործուղված է», ուրեմն թող 20 տարի փտի ադրբեջանական բանտում «ահաբեկչությանն աջակցելու» անհեթեթ մեղադրանքո՞վ:

Թե՞ Հայաստանի իշխանությունը նույնպես կարծում է, որ նա աջակցում էր ահաբեկչությանը: Այստեղ խնդիրը Վարդանյանը չէ, այլ այն, որ ՀՀ քաղաքացիները բաժանվում են երկու «սորտի»՝ նրանք, ովքեր իշխանություններին դուր են գալիս, եւ նրանք, ում այդ իշխանությունները չեն հավանում՝ ինչ-ինչ ենթադրությունների կամ կասկածների հիման վրա: Մի մասը «հպարտ» է եւ գտնվում է պետության պաշտպանության տակ, մյուս մասը «հպարտ չէ»:

Երբ քաղաքացիները զգում են, որ իրենց բաժանում են տեսակների՝ կախված լոյալության աստիճանից, դա շատ վատ է պետության համար: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Պետք Է Ամեն Ինչ Անենք՝ Խուսափելու Գրոտեսկային Անարդարությունից. Նուբար Աֆեյան

17-01-2025 | 19:30

Պետք է ամեն ինչ անենք՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից. Նուբար Աֆեյան
Փաշինյանը Պուտինին Պարզաբանել Է Հայաստանի Վերջին Քայլերը՝ Եմ Հետ Հարաբերությունների Համատեքստում

17-01-2025 | 14:48

Փաշինյանը Պուտինին պարզաբանել է Հայաստանի վերջին քայլերը՝ ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում
Բազում Քաշքշուք` Վասն… Ուղեւորատոմսի

17-01-2025 | 13:06

Բազում քաշքշուք` վասն… ուղեւորատոմսի
Փեզեշքիանը Ժամանել Է Մոսկվա. Ստորագրվելու Է Իրան-Ռդ Համապարփակ Ռազմավարական Գործընկերության Մասին Համաձայնագիր

17-01-2025 | 12:29

Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա. ստորագրվելու է Իրան-ՌԴ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր
Բաքվի Բանտում Ապօրինի Պահվող Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի Ուղերձը

17-01-2025 | 09:36

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Սահմանազատման Հանձնաժողովները Հանդիպել Են

17-01-2025 | 09:34

Սահմանազատման հանձնաժողովները հանդիպել են
Հայաստանի Շահերն Ու Հայ Ժողովուրդը Եմ-Ին Առհասարակ Չեն Հետաքրքրում. Դիտորդներն Իրականացնում Են Հակառուսական, Հակաադրբեջանական, Հակաիրանական Առաքելություն. Զախարովա

17-01-2025 | 09:30

Հայաստանի շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. Զախարովա
Այս Տարի Հհ Դեսպանություն Կբացվի Հունգարիայում Եւ Հունգարիայի Դեսպանություն՝ Հհ-Ում. Ագ Փոխնախարար

16-01-2025 | 14:20

Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար
Փաշինյանը Կմասնակցի Դավոսի Համաշխարհային Տնտեսական Ֆորումին. Ալիևի Անունը Ցանկում Նույնպես Կա Հայտնել

16-01-2025 | 14:09

Փաշինյանը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին. Ալիևի անունը ցանկում նույնպես կա հայտնել
Ադրբեջանի Շինծու Մեղադրանքները Կոծկում Են Լղ-Ի Ժողովրդի Դեմ Հանցագործությունները․ Օկամպո

16-01-2025 | 12:06

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Ագ Փոխնախարարն Ամն Միջազգային Զարգացման Գործակալությունում Ներկայացրել Է Հհ Կառավարության «Խաղաղության Խաչմերուկ» Նախագիծը

16-01-2025 | 09:58

ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ադրբեջանի Ագն-Ն՝ Բաքվում Հայերի Ջարդերի Մասին Հայաստանի Ագն-Ի Հայտարարության Մասին

16-01-2025 | 09:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին
Կտեսնեք, Որ Առաջիկայում Մինսկի Խումբը Կլուծարվի, Հհ-Ն Տվել Է Իր Համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան

16-01-2025 | 09:51

Կտեսնեք, որ առաջիկայում Մինսկի խումբը կլուծարվի, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնեց  Ամերիկայի Միացյալ Նահանգներ

15-01-2025 | 12:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրապարակվել Է Հհ-Ամն Ռազմավարական Համագործակցության Փաստաթղթի Ամբողջական Տեքստը

15-01-2025 | 09:52

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Նմանատիպ լուրեր