14-10-2024 | 14:26
Իսրայելի պաշտպանության նախարարը ՀԱՄԱՍ-ին երկու ելք է առաջարկում՝ կամ հանձնվել, կամ մեռնել։
Al Arabiya-ն հաղորդում է նախարար Գալանտի հայտարարությունը.
«Մեր յուրաքանչյուր հրթիռն ունի իր նշանակետը։ Մեր ինքնաթիռները ձեզ կհասնեն ամենուր։ Մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամին»։
Նա սպառնացել է, որ ՀԱՄԱՍ-ին կվերացնեն երկրի երեսից։
Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային օպերացիային, որը կարող է ամենազանգվածայինը լինել վերջին չորս տասնամյակում. գրում է Times of Israel-ը: