09-09-2024 | 11:20
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, ծանոթացել այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և տվյալներ փոխանցել այդ հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։
Բադասյանը մանրամասնել է, որ այդ հատվածում Ադրբեջանը մխրճվել և զավթել է 7600 հեկտար տարածք։