07-09-2024 | 18:30
Կանադայի կառավարությունը չորեքշաբթի հայտնել է, որ որոշում է ընդունել տարհանել իր դիվանագետների երեխաներին Իսրայելից, տեղեկացրել է The Canadian Press-ը։
Իսրայելի եւ Իրանի ու լիբանանյան «Հեզբոլլահի» հարաբերությունների լարվածությունը ուժեացրել է տարածաշրջանում ավելի լայն հակամարտության երկյուղները։
Կանադայի ԱԳՆ-ն The Canadian Press գործակալությանը տեղեկացրել է, որ հավանություն է տվել դիվանագետների երեխաների ժամանակավոր տարհանմանը ավելի անվտանգ երրորդ երկիր։
Գերատեսչությունում ավելացրել են, որ Ռամալլահում եւ Բեյրութում գտնվող դիվանագետները խնամքի տակ գտնվողներ չունեն։ Կանադան շաբաթ օրը նախազգուշացրել է քաղաքացիներին, որ խուսափեն Իսրայել ցանկացած ուղեւորությունից։
Կանադան նաեւ իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Գազա եւ Արեւմտյան ափ մեկնելուց։
«Թել Ավիվի եւ Բեյրութի դեսպանությունները, ինչպես նաեւ Արեւմտյան ափին Պաղեստինյան վարչության ներկայացուցչությունը «շարունակում են գործել լրիվ ծավալով եւ կանադացիներին մատուցում հիմնական ծառայությունները»,- նշվել է Կանադայի կառավարության հայտարարությունում։