
25-04-2025 | 15:30
Կանադայի Հայ դատի գրասենյակը հայտնում է. «Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հակամարտությունը մնում է չլուծված։ Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար: Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցությունների միջոցով, ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, պետք է հասնել հիմնական լուծման»։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին գրառում է արել. «Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում Կանադայի նվիրվածությունը խաղաղությանը և երկխոսությանը։ Տևական լուծումը կարող է ձեռք բերվել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի միջոցով»:
www.aravot.am