CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ400

Կարևոր փոփոխություններ՝ Հայաստանի համար աճող նշանակությամբ

Կարևոր փոփոխություններ՝ Հայաստանի համար աճող նշանակությամբ

«Բանակցությունը բավականին կոշտ ու անկեղծ էր, բայց կարելի է ասել, որ երկու կողմն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները»,- մայիսի 11-ին Օմանի մայրաքաղաքում կայացած իրան-ամերիկյան բանակցության չորրորդ ռաունդի մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նախօրեին նա չորրորդ անգամ էր հանդիպում ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան հարցերի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ:

Աբբաս Արաղչին հայտնել է, որ քննարկել են մանրամասներ և, այդ իսկ պատճառով էլ խոսակցությունը եղել է դժվար: Սակայն նա նշել է, որ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը: Ըստ Արաղչիի՝ հաջորդ հանդիպման վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն, սակայն կոնկրետ օրն ու ժամը դեռ հայտնի չեն: Իրանա-ամերիկյան բանակցության գործընթացը մեկշաբաթյա ընդհատումից հետո շարունակվեց, և դա, իհարկե, լավ է նաև Հայաստանի համար:

Միևնույն ժամանակ, Հայաստանն այս բանակցության առնչությամբ, իհարկե, ոչ միայն դրա առկայության շահառու է, այլ թերևս պետք է լինի աչալուրջ հետևող՝ անհրաժեշտության դեպքում նաև պատրաստ լինելով այս կամ այն կերպ լինել պրոցեսի մեջ: Խոսքը բանակցության ձևաչափի մասին չէ, անշուշտ, այլ լայն իմաստով դրա համատեքստի, որը, թերևս, ներառում է մերձավորարևելյան անվտանգության համակարգի ճարտարապետության վերափոխում, որում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանյան երկխոսությունն առանցքային բաղադրիչ է:

Սրա մասին է վկայում թերևս նաև այն հայտարարությունը, որ նախօրեին արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ ասելով, որ Իսրայելի համար ժամանակն է հրաժարվել ԱՄՆ անվտանգության օգնությունից: Նաթանյահուն, որը Իրանի հարցում կոշտ քաղաքականության կողմնակիցն է՝ ունենալով դրա համար իր մոտիվները, ըստ էության լավ է պատկերացնում, իհարկե, որ տեղի են ունենում ռեգիոնալ մեծ փոփոխություններ: Հատկանշական է, որ նա խոսում է իրանա-իսրայելյան հարաբերության համար հիմնարար բաղադրիչից: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռեգիոն այցի շեմին:

Այցը լինելու է Սաուդյան Արաբիա, Կատար, Արաբական Էմիրություններ: Նաթանյահուն գուցե փորձում է տողատակով շանտաժել Թրամփին, հատկապես, եթե նկատի առնենք այն, որ օրերս իսրայելական հեղինակավոր պարբերականներից The Jerusalem Post-ը տեղեկություն էր հրապարակել, որ Թրամփը կարող է ճանաչել Պաղեստինը: Ի դեպ, այս ֆոնին հատկանշական է տեղեկությունը, որ օրեր առաջ եղավ Հայաստանի ԱԽ քարտուղարի Կատար այցի մասին: Այնտեղ նրա և Կատարի Էմիրի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են Մերձավոր Արևելքի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ուշադրության արժանին այն էր՝ ինչպես անդրադարձել եմ դեռ այդ ժամանակ, որ չեր նշվում Կովկասի, Հայաստանի անմիջական միջավայրի մասին: Նաև, իհարկե, բացակայում էին մանրամասներ, թե հատկապես ինչ ասպեկտներ է պարունակել Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերի քննարկումը Հայաստանի և Կատարի միջև: Բայց Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունը, անշուշտ, ուղիղ նշանակություն ունի նաև Կովկասի համար, ընդ որում՝ աճող նշանակություն:

www.1in.am

  • Լրահոս
  • Close
Ֆիդան. Հայաստանում Հունիսի Սկզբին Ընտրություններ Կանցկացվեն. Փաշինյանը Առաջատարն Է Հարցումներով

15-01-2026 | 19:23

Ֆիդան. Հայաստանում հունիսի սկզբին ընտրություններ կանցկացվեն. Փաշինյանը առաջատարն է հարցումներով
Ուկրաինայում Գտնվող Օտարերկրյա Ցանկացած Զnրախումբ Համարվում Է Ռուսաստանի Զինվшծ Ուժերի Օրինական Թիրшխ

15-01-2026 | 19:21

Ուկրաինայում գտնվող օտարերկրյա ցանկացած զnրախումբ համարվում է Ռուսաստանի զինվшծ ուժերի օրինական թիրшխ
Ամն Նախագահը Թեհրանին Տեղեկացրել Է, Որ Չի Հարձшկվելու Երկրի Վրա. Պակիստանում Իրանի Դեսպան

15-01-2026 | 19:19

ԱՄՆ նախագահը Թեհրանին տեղեկացրել է, որ չի հարձшկվելու երկրի վրա. Պակիստանում Իրանի դեսպան
Հայաստանից Մշակութային Արժեքների Արտահանման Համար Պետական Նոր Տուրք Կսահմանվի

15-01-2026 | 12:39

Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարությունը Հաստատեց 2026-2030 Թթ. Իմունականխարգելման Ազգային Ծրագիրը

15-01-2026 | 12:38

Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Դասի Ժամին Օհանավանի Ուսուցիչներին Ու Աշակերտներին Տարել Են Կարգալույծների Պատարագին

15-01-2026 | 12:36

Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին
Բաքվի Գերnւթյnւնից Վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական Քննչական Վարչությունում Է

15-01-2026 | 12:32

Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Ադրբեջանում Ամն Դեսպանատունը Կոչ Է Արել Իրանում Գտնվող Իր Քաղաքացիներին Անհապաղ Լքել Երկիրը Թուրքիայի Կամ Հայաստանի Ցամաքային Սահմաններով

15-01-2026 | 12:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով
Կբ-Ն Հրապարակել Է Առանց Լիցենզիայի Ֆինանսական Ծառայություններ Առաջարկող Անձանց Ցանկը

15-01-2026 | 12:23

ԿԲ-ն հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
Ինչո՞Ւ Կգմսն-Ն Չի Շնորհավորել Հհ Ժողովրդական Արտիստ Հրանտ Թոխատյանին՝ Ծննդյան Օրվա Կապակցությամբ. Նախարարության Պարզաբանումը

15-01-2026 | 12:22

Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը
Այս Կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ Կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին Եկեղեցում

15-01-2026 | 11:56

Այս կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան

Նմանատիպ լուրեր