13-01-2026 | 15:38
Պատրաստակամ լինելով օգնել՝ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի՝ ինքնուրույն բանակցություն վարելու կամքը. «Ռադիո Մայակ»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երևանից բազմիցս լսել ենք, որ միջնորդների կարիք չկա, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն կարող են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև հարցի կարգավորում։ Պատրաստակամ լինելով օգնել՝ Ռուսաստանը ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու կամքը։ Կարևորը, որ Հարավային Կովկասը խաղաղ և կանխատեսելի լինի», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։