CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ162

Կարեւորը պահանջատերի մեր դիրքերը չզիջելն է

Կարեւորը պահանջատերի մեր դիրքերը չզիջելն է

Թվում է Վերջին դատաստանի օրերը մոտեցել են: Նախորդ շաբաթ իրար հետեւից, ձայն-ձայնի տված՝ զղջումի, ափսոսանքի, ներողության պաշտոնական ու կիսապաշտոնական խոսքեր արտասանեցին Մեծ Բրիտանիայի թագավորը, Գերմանիայի նախագահը, Հոլանդիայի վարչապետը, նույնիսկ՝ Անգլիկան եկեղեցու պետը՝ Քենթերբըրիի արքեպիսկոպոսը: Ինքնախարազանական խոստովանություններ՝ անցյալում իրենց նվաճած ու գաղութացրած երկրներում բնիկ ժողովուրդների նկատմամբ կատարած ցեղասպանական արարքների, խտրական եւ ռասիստական քաղաքականության, մարդկանց ստրկացման, ստրուկների վաճառքի, նրանց ստիպողական եւ անհատույց աշխատանքի ենթարկելու, տանջելու, նվաստացնելու, բռնաբարելու մասին:

Առաջին մեղայականը հնչեց Եվրոպայի ամենաավանդապահ պետության՝ Մեծ Բրիտանիայի Չարլզ թագավորի շուրթերից, նախորդ երկուշաբթի օրը, Նայրոբիում (Քենիա): Նա ընդունեց, որ իր երկիրը «նողկալի եւ անարդարանալի բռնություններ է ի գործ դրել քենիացիների նկատմամբ» բռնատիրության դեմ նրանց երկարատեւ պայքարի ընթացքում: Թագավորը ներողություն չխնդրեց թեեւ, բայց հասկացվեց, որ այդ գործառույթը թողնում է բրիտանական կառավարության վրա:

Երկրորդ խոստովանությունը արձանագրվեց Գերմանիայի հանրապետության նախագահ Շտայնմայերի կողմից, Տանզանիայի մայրաքաղաք Դար աս Սալամի թանգարանում, մամլո ասուլիսի ընթացքում: Գերմանացին հատկապես առանձնացրեց 1906 թ.ին Սոնգեա քաղաքի մոտ, Մաժի-Մաժի բնակավայրում, գաղութարարների դեմ բնիկների ըմբոստությունը, որը ճնշելու համար գերմանացիք սպանել էին շուրջ 600 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք: Շտայնմայերն իր ելույթում ասաց. «Կուզենայի ձեր ներողամտությունը հայցել գերմանացիների կողմից ձեր նախահայրերի նկատմամբ կատարվածի համար»: Նա խոստացավ այդ եւ այլ՝ ջարդարարական վկայությունները հետը տանել Գերմանիա՝ «որպեսզի իմ երկրում ավելի շատ մարդիկ իմանան դրանց մասին», ասաց նա:

Իմ կարծիքով՝ ավելորդ աշխատանք: Քանզի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, որը 162-րդ տարեդարձն էր Էմանսիպացիայի ակտի եւ 150-ամյակը աշխարհում ստրկատիրության արգելմանը, եվրոպացի եւ նախկին գաղութացված երկրների հասարակագետները բառեր ու որակումներ չեն խնայում մարդկանց իրազեկելու համար գաղութարար երկրների կողմից կատարված եղեռնագործությունների մասին՝ հարստահարումներից մինչեւ բամբակի, սուրճի, շաքարեղեգնի, ծխախոտի պլանտացիաներում ստրուկներին բռնի աշխատեցնելը, մինչեւ՝ ուղեկցող ցեղասպանական արարքներ: Արդեն բարձրաձայնվում են փոխհատուցում տալու պահանջներ եւ խոստումներ:

Այդ երկրների շարքում այժմ, շատերի համար անակնկալորեն, Եվրոպայի ամենահարուստ ու բարգավաճ, այսպես կոչված՝ «Ոսկյա դարաշրջան» ապրած երկիրն է՝ Հոլանդիան: Պարզվում է, որ 17-19-րդ դարերում այս երկիրը ավելի քան 600000 աֆրիկյան ստրուկների է տեղափոխել ու վաճառել «Նոր աշխարհում»՝ Ամերիկայում, եւ թրաֆիկինգի ասպարեզում համարվում է առաջամարտիկ, իսկ այժմ պատրաստվում է, ինչպես օրերս Հաագայում դեպի նախկին հոլանդական գաղութ Սուրինամ մեկնելուց առաջ հայտարարեց վարչապետ Մարկ Ռութը, իր երկիրը պատրաստակամ է, բացի ներողություն խնդրելուց, 200 միլիոն եվրո հատկացնել իրազեկման ծրագրերի (awarness projects) եւ 27 միլիոն՝ ստրկատիրության թանգարան ստեղծելու համար:

Դա նշանակում է, որ մեղայական գործընթացները նոր թափ են հավաքելու Եվրոպայում եւ այլուր, եւ ընդգրկելու են նախկին գաղութարար մյուս երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, գուցե նաեւ Ռուսաստանը, որի՝ այսպես կոչված սիբիրյանական-աքսորավայրային քաղաքականությունը միլիոնավոր մարդկանց, այդ թվում հայերի ստրկացման յուրահատուկ պատժամիջոց էր Սիբիրի սառցապատ տայգաները ծաղկեցնելու, հանքային հարստությունները շահագործելու:

Այո, գործընթացն սկսված է եւ միտում ունի տարածվելու: Սակայն դժվար թե տարածումը կընդրկնի նաեւ մեր եւ մերձակա տարածաշրջանները: Նկատի ունեմ Իսրայելը եւ Թուրքիան: Առաջինը՝ արաբական տարածաշրջանում ոստիկանի, երկրորդը՝ ՆԱՏՕ-ի ծայրամասային սահմանները պահողի դերով: Առաջինը՝ ցեղասպանված լինելու փաստով իրեն ապահովագրած, երկրորդը՝ ցեղասպանա՛ծ լինելու անպատժելիությամբ գոտեպնդված: Առաջինն այսօր ինքն է ցեղասպանում պաղեստինցիներին (ո՜վ չգիտեր, որ աշխարհի ամենամեծ բացօթյա բանտի վերածված Գազան պայթելու է մի օր), երկրորդը՝ մերժելով իր պատմության հետ առերեսվելու առաջարկները՝ նախկին Սովետ Միության գերեզմանափոսի վրա նոր կայսրություն ստեղծելու ախորժակով իր հին բարբարոսություններն է շարունակում՝ ազերիների եւ իսրայելացիների հետ ձեռք-ձեռքի տված: Հին բարբարոսներ, նոր բարբարոսություններ, որոնցից վերջինը ճայթեց մեր գլխին՝ Արցախի գրավումով: (Չե՞նք տեսնում նմանությունները Արցախի եւ Գազայի առումների միջեւ, ճիշտ միջնադարյան ռազմավարությամբ. բերդաքաղաքի պաշարում, սովամահության ենթարկում, ապա գրոհ՝ դիմադրելու կարողությունից զրկվածների վրա):

Այս վիճակում ի՞նչ կարող ենք անել մենք: Նկատի չունեմ այժմյան մեր կառավարությանը, նա ընդունակ չէ որեւէ բան անելու, բացի սաստկացող ներքին ռեպրեսիաներից: Այլ նկատի ունեմ լոբբիստական մեր՝ այնուամենայնիվ գործող շրջանակներին: Կարող ենք օգտվել եվրոպական վերոհիշյալ երկրներից փչող բարենպաստ նոր քամիներից, առագաստ պարզել ու բարձրանալ ալիքների վրա: Առաջին հերթին կենտրոնանալով Գերմանիայի վրա, որ 90-ականների սկիզբներին, գիտակցելով Հայոց ցեղասպանության գործում իր մեղսակցությունը, նույնիսկ պատրաստ էր,- նկատի ունեմ Բունդեսթագի որոշակի շրջանակներին,- փոխհատուցողական քայլերի դիմել, որից բնավ ու երբեք չփորձեց օգտվել մեր կառավարությունը, պատճառաբանելով իր զբաղվածությունը «վերաշինական» հրատապ գործերով…

Կրկին է եկել ժամանակը քայլեր կատարելու: Կարեւորը ալիքների ու հոսանքի վրա բարձրանալն է, այնտեղից ավելի լավ է երեւում ամեն բան: Կարեւորը պահանջատիրոջ մեր դիրքերը չզիջելն է:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ» շաբաթաթերթ

  • Լրահոս
  • Close
Կանցկացվի Համահայկական Հայագիտական 11-Րդ Օլիմպիադան

19-07-2024 | 13:49

Կանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան
Գոհար Գասպարյանի 100-Ամյակին Նվիրված Համերգ՝ Համաշխարհային Օպերային Աստղերի Մասնակցությամբ

19-07-2024 | 13:43

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ
Ամբողջ Աշխարհում Ավիաընկերությունների Աշխատանքի Համատարած Խափանումներ Են

19-07-2024 | 11:49

Ամբողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքի համատարած խափանումներ են
Կոտայքի Մարզում Վթարվածը Ուսումնամարզական Ինքնաթիռ Է․ Հհ Պն

19-07-2024 | 11:28

Կոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆ
Թրամփը Հիշել Է Իրանի Հետ  Կնքվելիք Գործարքի Մասին

19-07-2024 | 10:33

Թրամփը հիշել է Իրանի հետ կնքվելիք գործարքի մասին
Բաքուն Շարունակումէ  Մեղադրել Ֆրանսիային

19-07-2024 | 10:02

բաքուն շարունակումէ մեղադրել Ֆրանսիային
Նկարիչների Միությունում Կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-Ամյակին Նվիրված Ցուցահանդեսը

18-07-2024 | 15:27

Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Ինչի՞Ն Է Պետք Հիմա Դիմադրել

18-07-2024 | 14:31

Ինչի՞ն է պետք հիմա դիմադրել
Հնարավոր Է Փաշինյանն Ու Ալիևը Լոնդոնում Հանդիպեն

18-07-2024 | 14:01

Հնարավոր է Փաշինյանն ու Ալիևը Լոնդոնում հանդիպեն
Փաշինյանը Վուդսթոքի Բլենհայմյան Պալատում Մասնակցում Է Եվրոպական Քաղաքական Համայնքի 4-Րդ Գագաթնաժողովին

18-07-2024 | 13:17

Փաշինյանը Վուդսթոքի Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին
Պաղեստին Պետության Ստեղծումը Մերժող Բանաձևին Քնեսեթը Կողմ Է Քվեարկել

18-07-2024 | 12:13

Պաղեստին պետության ստեղծումը մերժող բանաձևին Քնեսեթը կողմ է քվեարկել
Հհ Պետական Բյուջեի Ծախսերը 20.4 %–Ով Աճել Են. Ֆիննախ

18-07-2024 | 11:33

ՀՀ պետական բյուջեի ծախսերը 20.4 %–ով աճել են. ֆիննախ
Հայաստանը Պատրաստ Է 2025 Թվականին Անցկացնել  «Ծրագրավորման Միջազգային Ուսանողական Մրցույթը»

18-07-2024 | 11:14

Հայաստանը պատրաստ է 2025 թվականին անցկացնել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը»
Կառավարության Նիստը՝ Ուղիղ

18-07-2024 | 11:10

Կառավարության նիստը՝ ուղիղ
Նախորդ Տարվա Նույն Ժամանակահատվածում Հհ Բյուջեում Գրանցվել Էր 101 Միլիարդ Հհ Դրամի Ավելցուկ:

17-07-2024 | 17:33

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ բյուջեում գրանցվել էր 101 միլիարդ ՀՀ դրամի ավելցուկ:

Նմանատիպ լուրեր

Կանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան

Լուրեր

Calendar19-07-2024

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

Մշակութային լուրեր

Calendar19-07-2024

Ամբողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքի համատարած խափանումներ են

Լուրեր

Calendar19-07-2024

Կոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆ

Լուրեր

Calendar19-07-2024

Թրամփը հիշել է Իրանի հետ  կնքվելիք գործարքի մասին

Միջազգային լուրեր

Calendar19-07-2024

բաքուն շարունակումէ  մեղադրել Ֆրանսիային

Պաշտոնական լուրեր

Calendar19-07-2024

Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակութային լուրեր

Calendar18-07-2024

Ինչի՞ն է պետք հիմա դիմադրել

Լուրեր

Calendar18-07-2024