CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ42

Կարգի ենք բերել ռմբապաստարանները. պատրաստվում ենք ավելի ծանր ժամանակների, շատ հայեր էլ փորձում են հեռանալ Իսրայելից. «Նաիրի» իսրայելահայ միության նախագահ

Կարգի ենք բերել ռմբապաստարանները. պատրաստվում ենք ավելի ծանր ժամանակների, շատ հայեր էլ փորձում են հեռանալ Իսրայելից. «Նաիրի» իսրայելահայ միության նախագահ

Երուսաղեմում այս պահին իրավիճակը շատ ավելի լավ է, քան Իսրայելի հարավում կամ կենտրոնական շրջաններում։ Կարելի է ասել՝ Երուսաղեմում խնդիրներ չկան, այնտեղ ընդամենը երկու անգամ է հրթիռ ընկել, մեզ մոտ՝ օրական մի քանի անգամ։ Այդ քաղաքում նաև մահմեդական սրբավայրեր են, և արաբները խնայում են, ակտիվ չեն ռմբակոծում։ Այնպես որ պետք չէ վիճակը դրամատիզացնել,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց   իսրայելական Պետախ Տիկվա քաղաքի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:

 «Պետախ Տիկվան միայն հայաստանցիներով է բնակեցված։ Այստեղ մոտ 1000 հոգանոց համայնք ունենք։ Երկրի կենտրոնում՝ Երուսաղեմում և մյուս մեծ ու փոքր քաղաքներում, մոտ 3000 հայ է ապրում, և, ինչպես հայտնի է, հիմնականում թիրախավորվել են հենց Իսրայելի կենտրոնն ու հարավային շրջանները։ Ամենածանր վիճակը հիմնականում 4 քաղաքներում է՝ Աշկելոն, Բեեր Շևա, Կիրյատ Գաթ և Աշդոդ։ Այս քաղաքներում ընդհանուր առմամբ 500 հայ է ապրում։ Հայերի վիճակն այս քաղաքներում ավելի ծանր է, քան մնացած բոլոր քաղաքներում»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Պետախ Տիկվայում, և արդյոք ազգաբնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, շարունակո՞ւմ է մնալ ապաստարաններում, մեր զրուցակիցը բացասական պատասխան հնչեցրեց։

«Հենց այս պահին, փառք Աստծո, ապաստարաններում չենք։ Ես նաև մեր շենքի համատիրության ղեկավարն եմ, և քանի որ այստեղ շենքերի մեծ մասը մասնավոր է, ոչ թե պետական, երեկ բնակիչների ուժորով կազմակերպեցինք և կարգի բերեցինք ռմբապաստարանները. պատրաստվում ենք ավելի ծանր ժամանակների»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Իսրայելում ապրում է արդեն 20 տարի, և 2005 թվականից միահամուռ ջանքերով ստեղծվել է Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունը, ինչպես նաև օպերատիվ շտաբը, որը նման ծանր օրերին փորձում է օգտակար լինել Իսրայելի տարբեր քաղաքներում բնակվող հայերին։

Հարցին՝ պատերազմի օրերին ի՞նչ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում ՀՀ դեսպանատունն  իսրայելահայերին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջին իսկ օրվանից Իսրայելում ՀՀ դեսպանատանը գործարկվելէ  թեժ գիծ, որին կարող են կապվել տարատեսական օգնության կարիք ունեցող բոլոր հայերը։

«Դեսպանատունն այս պահին արդեն հայտարարություն է տարածել, որ ցուցակագրում է տարհանման ցանկություն հայտնած հայերին։ Գործում է էլեկտրոնային հասցե, որին քաղաղացիները կարող են ուղարկել իրենց անձնագրերի տվյալները։

Մեր միությունը ևս երեկվանից   ցուցակներ է կազմում՝ հասկանալու, թե որքան մարդ է ցանկանում լքել կոնկրետ Պետախ Տիկվան։ Այս պահին արդեն մեզ մոտ առկա է 101 անձի տվյալ՝ հիմնականում այն մարդկանց, որոնք անչափահաս երեխաներ ունեն և ուզում են հնարավորինս անվտագ վայրեր տեղափոխել նրանց։ Միաժամանակ քիչ չեն մարդիկ, որոնք հեռացել են Պետախ Տիկվայից, բայց նրանցից որոշները կրկին հետ են եկել։ Խոսքը հիմնականում նրանց մասին է, որոնք բանակ զորակոչված չափահաս տղաներ և աղջիկներ ունեն։ Բնական է, որ հայրն ու մայրը չեն ցանկացել իրենց երեխաներին մենակ թողնել, իսկ իրենք՝ հեռանալ Հայաստան։

Այս պահին էլ մոբիլիզացիան շարունակվում է, մոտ 350 հազար մարդ է հավաքագրվել։ Իսրայելում գիտեն, որ հայերը լավ կռվողներ են, իրենց գերազանց են դրսևորում, դրա համար էլ փաստացի զորակոչում են»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահը դժվարացավ նշել՝ նյութական և ոչ նյութական ինչ ծավալի օգնություն է իսրահայերին այս ընթացքում տրամադրել ՀՀ դեսպանությունը, սակայն հստակ է, որ երկրում սով, պարենի կամ ջրի խնդիր չկա. Իսրայելի թիկունքային ծառայությունն ազգաբնակչությանը հորդորել է 72 ժամվա համար ջուր և սնունդ ունենալ, և մարդիկ  համապատասխան քանակության սննդամթերք են կուտակել։

Ինչ վերաբերում է ռմբահարվող քաղաքներին, ապա դրանցում բնակվող արական սեռի ներկայացուցիչները հարմար պահի դուրս են գալիս, սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնում և կրկին վերադառնում ապաստարաններ։

«Այսինքն՝ պարենի, ջրի խնդիր չկա, Իսրայելն այնպիսի երկիր չէ, որ ինքնաբավ չլինի։ Մենք այս վիճակին սովոր ենք, այնպես չէ, որ սա մեզ համար նորություն է կամ առաջին անգամ ենք պատերազմական գործողությունների ականատես լինում։ Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, բարեբախտաբար դրանք վնասներ չեն կրել։ Ամենակարևորը, սակայն, մարդկային կյանքերն են, և փառք Աստծո, հայ բնակչությնա շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան»,- ամփոփեց Արտյոմ Չերնամորյանը։

Հ.Գ. Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի մասին պաշոտանական տեղեկատվություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մինչդեռ թեման խիստ հրատապ է և ոչ մի կերպ չի կարող սպասել վաղը կամ մյուս օրը տրվելիք հնարավոր պարզաբանումներին։

Azg.am

  • Լրահոս
  • Close
Լավրովն Ու Աբդոլլահիանը Հռչակագիր Են Ստորագրել Միակողմանի Պատժամիջոցներին Հակազդելու Մասին

05-12-2023 | 18:54

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին
Հակամարտությունները Լուծելու Համար Չպետք Է Ուժ Կիրառել, Մինչդեռ Ավելի Ու Ավելի Շատ Հարցեր Լուծվում Են Հենց Ուժի Միջոցով. Ժոզեպ Բորել

05-12-2023 | 18:53

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել
Ամն-Ի Աջակցությունը Չափազանց Կարևոր Է Ադրբեջանի Հետագա Ագրեսիան Զսպելու Եւ Հայաստանի Տարածքային Ամբողջականությունն Ապահովելու Համար. Կոնգրեսական Փալոն

05-12-2023 | 15:50

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն
Ֆրանսիայի Դեսպանը Զրպարտություն Է Որակել Իրեն Ուղղված Մեղադրանքը՝ Խոսելով Իրավական Հնարավոր Գործընթաց Սկսելու Մասին

05-12-2023 | 15:33

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին
Հապկ Երկրները Վերահաստատում Են Իրենց Հանձնառությունը Պետությունների Միջև Բոլոր Տարաձայնությունները Լուծելու Խաղաղ Ճանապարհով. Հայտարարություն

05-12-2023 | 14:16

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն
Հայաստանը Շահագրգիռ Է Զարգացնել Եւ Խորացնել Հայ-Թաիլանդական Հարաբերությունները․ Փաշինյան

05-12-2023 | 13:58

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան
Մոսկվայում Մեկնարկել Է Մերձկասպյան Երկրների Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 13:57

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Աբդոլլահիանը Կոչ Է Արել Անհապաղ Դադարեցնել Ցեղասպանությունը Գազայում

05-12-2023 | 11:54

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում
Ռուս-Թուրքական Գործընկերությունը Բարձր Մակարդակի Վրա Է. Պուտին

05-12-2023 | 11:53

Ռուս-թուրքական գործընկերությունը բարձր մակարդակի վրա է. Պուտին
Մոսկվայում Սկսվել Է Լավրով-Բայրամով Հանդիպումը

05-12-2023 | 11:51

Մոսկվայում սկսվել է Լավրով-Բայրամով հանդիպումը
Ամն Կոնգրեսականները Կոչ Են Արել 10 Միլիոն Դոլարի Անվտանգության Աջակցություն Տրամադրել Հայաստանին, Ինչպես Նաև Օգնություն՝ Լղ-Ից Տեղահանվածներին

05-12-2023 | 11:14

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին
Արմեն Գրիգորյանը Եւ Ամն Պաշտպանության Քարտուղարի Փոխտեղակալը Քննարկել Են Պաշտպանական Համագործակցությանը Վերաբերող Հարցեր

05-12-2023 | 10:32

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր
Մագատէ-Ի Գլխավոր Տնօրենը՝ Թուրքական Կողմի Պահանջի Մասին

05-12-2023 | 09:57

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
Այսօր Մոսկվայում Կկայանա Ռդ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի Եւ Թուրքմենստանի Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 09:41

Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ջեյմս Օ'Բրայենը Կայցելի Ադրբեջան՝ Աջակցելու Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղությանը. Պետդեպ

05-12-2023 | 09:40

Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ

Նմանատիպ լուրեր

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն

Տարածաշրջանային լուրեր

Calendar05-12-2023

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023