
06-02-2025 | 21:32
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 11-ին, անցկացնում է իր այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից չի զեկուցվում 21-ը: Եվս 1 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
— Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին,
— «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
— Գույք նվիրելու մասին,
— Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին,
— 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին,
— Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր — Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
— «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ֆինանսավորում տրամադրելու մասին եւ այլ հարցեր: