
08-02-2025 | 17:15
«Intelsat»-ի արբանյակները մի քանի հաճախորդների համար ապահովել են պահեստային կապ, որոնք տվյալները փոխանցում էին Կարմիր ծովի հատակով անցնող վնասված մալուխի միջոցով: Այս մասին SpaceNews-ին հայտնել է օպերատորի թոփ մենեջեր Ռիս Մորգանը։
Նրա խոսքով՝ ինտերնետի արագությունը զգալիորեն դանդաղել է Արեւելյան Աֆրիկայում։ Տվյալների փոխանցման ցածր արագությունը, ըստ թոփ մենեջերի, բացասաբար է անդրադառնում այն ընկերությունների ֆինանսական վիճակի վրա, որոնք ներգրավված են կրիտիկական տվյալների պահպանման մեջ, քանի որ անհրաժեշտություն կա գաղտնի տեղեկատվություն պարունակող թրաֆիկը վերաուղղորդել ոչ ապահով երկրների միջոցով:
Մորգանը վստահ է, որ Կարմիր ծովում տեղի ունեցածը ցույց է տալիս սուզանավային մալուխային և արբանյակային ցանցերի հիբրիդային համակարգերի ստեղծման աճող անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Հոնկոնգում գործող հեռահաղորդակցության օպերատոր HGC Global Communications Limited-ը հայտնել էր, որ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև առկա կապի մալուխները, որոնք կազմում են տարածաշրջանի ստորջրյա երթևեկության 25 տոկոսը, վնասվել են Եմենի հութիների գործողությունների հետևանքով: