08-12-2024 | 15:58
Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս լինել, Լատվիայում, Rus.LSM-ի հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մեր հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո՛»,- ասել է Սիմոնյանը։
Լրատվամիջոցը նշում է, որ Լատվիան աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն։