CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ426

Կասկածի տակ դնելով Ցեղասպանությունը՝ Փաշինյանը խրախուսում է թուրք և ադրբեջանցի ժխտողականներին. Հարութ Սասունյան

Կասկածի տակ դնելով Ցեղասպանությունը՝ Փաշինյանը խրախուսում է թուրք և ադրբեջանցի ժխտողականներին. Հարութ Սասունյան

Վերջերս հայկական շրջանակներում թեժ բանավեճեր են ծավալվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիճահարույց հայտարարությունների շուրջ։
Փաշինյանի կողմնակիցները պնդում են, որ նա չի ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլ պարզապես հարցեր է տվել։ Մինչդեռ նրա ընդդիմախոսները դատապարտում են նրան Ցեղասպանությունը ժխտելու կամ հիմնավորված պատմական փաստի վերաբերյալ ավելորդ հարցեր բարձրացնելու համար։

Սակայն ներհայկական բանավեճերից ավելի կարևոր է այն վնասը, որը Փաշինյանը կարող է հասցնել Հայ Դատին՝ կրկնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բարձրացված նմանատիպ հարցերը՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Ցեղասպանության հավաստիությունը:
Անցյալ ամիս Ամերիկայի թուրքական կոալիցիան հոդված էր հրապարակել՝ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Դավոսում, Ցյուրիխ. Ցեղասպանությունը Մոսկվայի ստեղծածն էր» վերնագրով։

Թուրքական կոալիցիան հավելել է. «Փաշինյանը ակնարկել է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վաղուցվա մեղադրանքները կարող են շինծու լինել, և որ այդ թեման ինքնին առաջ է մղվել Մոսկվայի կողմից Սառը պատերազմի ժամանակ… Ավելին, Փաշինյանը պնդել է, որ 1915 թվականի ողբերգության արմատները հայերին տրված կեղծ խոստումների և նրանց անտեղի սպասումների մեջ են… Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը «ցեղասպանության» թեմային անդրադառնում է ավանդական ազգային պատմությունից շեղվող ձևերով։

Ադրբեջանական և հրեական լրատվամիջոցները նույնպես օգտվել են Փաշինյանի անիմաստ հարցերից՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը փետրվարի 25-ին հոդված է հրապարակել՝ մեջբերելով THEJ.CA-ի (Միջազգային հրեական նորություններ Կանադայում) ծավալուն հոդվածից՝ գրված իսրայելցի հայտնի ժխտողական Ռախել Ավրահամի կողմից, որն իրեն բնութագրում է որպես «Բաքվի ձայնը»: Ավրահամի հոդվածը վերնագրված էր՝ «Նիկոլ Փաշինյանը և 1915 թվականի իրադարձությունները»։ Ավրահամը «Դոնա Գրասիա դիվանագիտության կենտրոնի գործադիր տնօրենն է և Իսրայելաբնակ լրագրող»:

Ավրահամը գրել է. «Փաշինյանը բացեց հայկական Պանդորայի արկղը, մի բան, որը կասկածից վեր է և կասկածի տակ չի դրվում՝ Հայոց ցեղասպանությունը։ Փաշինյանը կասկածներ է հայտնել հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների մեկնաբանման վերաբերյալ և քննադատել, թե ինչպես են նրանք կառչած մնացել իրենց պատմությունից տարիներ շարունակ»։

Հետևյալ երկու նախադասություններում Ավրահամը հակասել է ինքն իրեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման գործում Խորհրդային Միության ենթադրյալ դերի մասին։ Նախ, նա գրել է. «Ցեղասպանության» հայկական պատմությունը, դրան ավելացված առասպելների հետ մեկտեղ, հորինել է Խորհրդային Միությունը, և առաջ է քաշել Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ Կարեն Դեմիրճյանը։ Այնուհետև նա պնդել է ճիշտ հակառակը. «չնայած սովետները խթանել են հայկական պատմությունը և առասպելներ ավելացնում իրադարձությունների իրենց մեկնաբանությանը, հայկական պատմությունը հորինված էր ոչ թե սովետների, այլ հենց հայերի կողմից»:

Այնուհետև Ավրահամը մեկ այլ հակասական հայտարարություն է արել. «1985 թվականի փետրվարի 21-ին Խորհրդային Միության քաղբյուրոն Միխայիլ Գորբաչովի ղեկավարությամբ քննարկեց «Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները»… Գորբաչովը համաձայնեց հայերի պահանջներին, սակայն ստիպված եղավ հակառակ որոշում կայացնել կոմունիստական կուսակցության վետերանների՝ Տիխոնովի, Գրոմիկոյի և Գրիշինի հակադրման պատճառով։ Նրանք պնդում էին, որ հայկական պատմությանն աջակցելը, որով թուրքերը մեղադրվում են ցեղասպանության մեջ, կփչացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք այն ժամանակ սկսել էին ջերմանալ: Այդ հանդիպմանը Գորբաչովն անցավ երեք վետերանների կողմը հանուն խորհրդային ներքին քաղաքականության, սակայն մեկ ամիս անց, երբ Գորբաչովը նշանակվեց գլխավոր քարտուղար, նա երեքին էլ հեռացրեց Քաղբյուրոյից և նրանց փոխարինեց հայկական հարցի հանդեպ ավելի բարյացակամ վերաբերմունք ունեցող մարդկանցով»։

Այնուհետև Ավրահամը զավեշտալի հայտարարություն արեց, որ Ուրուգվայը 1965 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը միայն Մոսկվայից կանաչ լույս ստանալուց հետո: Նա ավելի հեռուն գնաց՝ ասելով, որ ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև Հայաստանի 1991 թվականի անկախացումը: Նա սխալվում է, քանի որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1985 թվականին, Հայաստանը՝ 1990 թվականին, Կիպրոսը՝ 1982-ին, նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին, իսկ ԱՄՆ կառավարությունը 1951 թվականին՝ Համաշխարհային դատարան ներկայացված պաշտոնական փաստաթղթում։

Փաշինյանը կարծես թե չի գիտակցում, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Որպես այդպիսին, նրա խոսքերն ունեն հետևանքներ Հայաստանի Հանրապետության, աշխարհասփյուռ հայության և Հայ դատի համար։ Ավելին, նրա հայտարարություններն ամբողջ աշխարհում դիտվում են ինչպես բարեկամների, այնպես էլ թշնամիների կողմից: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միշտ պատրաստ են շահարկել նրա ասած յուրաքանչյուր բառը՝ վնասելու Հայաստանի շահերին։

Ուստի Փաշինյանը պետք է շատ զգույշ լինի իր հրապարակային հայտարարություններում։ Նրան անհրաժեշտ է արհեստավարժ ճառագիրների և փորձագետ խորհրդատուների օգնությունը: Խնդիրն այն է, որ նա անփորձ է և ոչ մեկին չի լսում։ Վերջերս Հայաստանի խորհրդարանում նրան հարցրել էին, թե որոշում կայացնելուց առաջ ում հետ է խորհրդակցում, նա պատասխանել էր՝ «Ոչ մեկի»։

Փաշինյանը մի օր հեռանալու է իր պաշտոնից, բայց այն վնասը, որը նա հասցնում է Հայաստանին և հայ ժողովրդին, կտևի տասնամյակներ։ Այդ իսկ պատճառով, որքան շուտ նա հրաժարական տա, այնքան ավելի լավ Հայաստանի համար։
Իսկապես, հայ ժողովրդի համար աղետալի է, որ Հայաստանի վարչապետը միանում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցեր բարձրացնելու գործում:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

  • Լրահոս
  • Close
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ
Արշակ Սրբազանը Կալանավորվեց 2 Ամսով

05-12-2025 | 11:58

Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով
Ե՛Վ Ամն-Ն, Եւ՛ Կենտրոնական Ասիայի Երկրները Հետաքրքրված Են Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Երկարատև Խաղաղությամբ. Պետդեպարտամենտ

04-12-2025 | 15:11

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ. Պետդեպարտամենտ
Հարավային Կովկասում Ես Ականատես Եղա Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացում Դրական Փոփոխությունների. Վալտոնեն

04-12-2025 | 15:04

Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն
Փաշինյանն Ուզում Է Ստեղծել Հայաստանյանց Առաքելական Եկեղեցի, Որը Կդառնա 4-Րդ Հանրապետության Իր Ցնորական, Սևեռուն Գաղափարի Անկյունաքարերից Մեկը. Աղազարյան

04-12-2025 | 15:03

Փաշինյանն ուզում է ստեղծել Հայաստանյանց Առաքելական եկեղեցի, որը կդառնա 4-րդ հանրապետության իր ցնորական, սևեռուն գաղափարի անկյունաքարերից մեկը. Աղազարյան
Հայտնաբերվել Է Նոր Եկեղեցի Կեչառիսի Վանական Համալիրի Տարածքում

04-12-2025 | 13:38

Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում
Աած-Ից Այցելել Են Եկեղեցի, Որտեղ Կիրակի Պետք Է Նիկոլ Փաշինյանը Պատարագի Գնա. Տեր Ռուբենը Մանրամասներ Է Պատմել

04-12-2025 | 13:33

ԱԱԾ-ից այցելել են եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանը պատարագի գնա. Տեր Ռուբենը մանրամասներ է պատմել
«Քարերի Սիմֆոնիա» Հուշարձանի Ապօրինի Սեփականաշնորհված Հատվածը Վերադարձվեց Պետությանը

04-12-2025 | 12:20

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հատվածը վերադարձվեց պետությանը
Ռուսաստանն, Այս Կամ Այն Կերպ, Կազատագրի Դոնբասը Եւ Նովոռոսիան. Պուտին

04-12-2025 | 12:15

Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին

Նմանատիպ լուրեր