10-11-2025 | 13:49
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին լրագրողները հարց ուղղեցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդը լինելու են լրագրողները։
Լրագրողները նշեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ուժային կառույցներին տրամադրել է որոշ լրագրողների և խմբագիրների անուններ։
«ՀՀ-ում ցուցակներով աշխատանք չկա։ ՀՀ-ն իրավական պետություն է, և վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի նախարար, իշխանական թևի ներկայացուցիչ, լրագրող կամ որևէ այլ քաղաքացի՝ եթե հանցանքի տարր կա, բնականաբար, վարույթ կնախաձեռնվի։
Ձեր մատնանշած որևէ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - պատասխանեց նախարար Արփինե Սարգսյանը։
www.aysor.am