CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ106

Կաթողիկոսն ասաց՝ չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում. Առաքել սրբազան

Կաթողիկոսն ասաց՝ չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում. Առաքել սրբազան

Մենք մեկ ամիս շարունակ Ամենայն հայոց կաթողիկոսին ասել ենք, հորդորել ենք, որ Արշակ Սրբազանի հարցը պետք է լուծվի, սրբապղծություն է տեղի ունեցել. անգամ չենք ասել՝ թող կարգալույծ արվի, ասել ենք, որ եթե հնարավոր է, որոշ ժամանակով, ասենք 5-6 ամսով կասեցնել իր ծառայությունը, թող գնա, զղջա, ապաշխարհի, վերադառնա եկեղեցի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ով ևս երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստորագրել է եպիսկոպոսների դիմումի տակ։

Նա հավելեց, որ կաթողիկոսն ասել է՝ միգուցե դա ճշմարտություն չի, բայց հետո փաստերով ամեն ինչով պարզվեց, որ դա իրականություն է։

«Դրանից հետո կաթողիկոսը հանձնախումբ է ստեղծել, ասել է դուք զբաղվեք էդ հարցով։ Փորձաքննություն էլ եկել է, ու երբ տարել են, կաթողիկոսն ասել է՝ այդ հետազոտության արդյունքը ինձ համար առ ոչինչ է, ես չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Է եթե եկեղեցին մեկ Արշակով պիտի կործանվի, ուրեմն թող կործանվի։

Եթե ինքը այդպես է մտածում, ուրեմն ինքը պաշտպանում է սրբապղծությունը։ Հենց սա է, որ շատ եպիսկոպոսների դուրը չի եկել։ Սա ենք մենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում»,–ասաց ն։

Հարցին՝ ձեր պահանջների մեջ կաթողիկոսի հրաժարականի հարց չկա՞, նա պատասխանեց. «Եթե այդ հարցը ինքը լուծի, չկա այդպիսի խնդիր։ Եթե չլուծի, ես արդեն չեմ կարող ասել։

Ոչ մի հոգևորական Հայ եկեղեցու դեմ բան չունի, հայ եկեղեցականը տեսնում է, որ ահագնանում է մեղքը ձնագնդի պես։ Մենք ուզում ենք, որ այդ ձնագնդիկը հալվի, իսկ հալվելը կլինի գիտակցել մեղքը, զղջալ ու ապաշխարել։

Եկեղեցու դեմ շարժում գոյություն չունի։ Մենք միայն ասում ենք, որ այս մարդուն առժամանակ հեռացրեք, նույնիսկ կարգալուծության հարցը չի դրված»։

Ինչ վերաբերում է նախօրեին վարչապետի հետ իրենց հանդիպմանը, Առաքել Սրբազանը հրաժարվեց որեւէ մանրամասն հայտնել՝ նշելով, որ այդ հարցերի պատասխանները միայն վարչապետի աշխատակազմից կարելի է ստանալ։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր