CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ149

Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ

Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ

Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևոր առաջնորդներ Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալներին ազատելու համար՝ մատնանշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։

The Christian Post-ը ծանոթացել է Հռոմի պապին ուղղված դիմումին, որն ուղարկվել է Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ։ Դիմումի մեջ ասվում է, որ բանտարկվածները 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը էթնիկ զտման ենթարկած Ադրեջանի զոհեր են։ Դիմումի տակ ստորագրել են մեկ տասնյակից ավելի հոգևոր բարձրաստիճան հայրեր։ Ցուցակը գլխավորում են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։

Ըստ Շվեյցարիայում գործող Christian Solidarity International կազմակերպության, Բաքվում այսօր պահվում են մոտ երկու տասնյակ հայեր, հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ չունենալով պատշաճ իրավաբանական պաշտպանություն, և ոչ էլ՝ իրենց դեմ ներկայացվող ապացույցները վիճարկելու հնարավորության: Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։

«Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ ավելի է խաթարվել անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ճնշվում են», - ասվում է Հռոմի պապին ուղղված հոգևոր հայրերի նամակում։

Նամակի տակ ստորագրածները նշում են, որ ընդհանուր առմամբ խոսքը մոտ 80 անձի մասին է, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հնարավորությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքի նկատմամբ բռնանում են կալանքի տակ գտնվելու ընթացքում։

Նամակը նաև հիշատակում է այն հաղորդումները, ըստ որոնց, Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերն այնպիսի ծավալով, որը գերազանցում է «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում և Սիրիայում։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս։

«Ադրբեջանի արշավի զոհ են դառնում ոչ միայն բանտարկված մարդիկ, այլև սրբազան ժառանգությունը, որը ոչնչացվում է», - նշվում է նամակում։ «Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ոչնչացրել է ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ, քան «Իսլամական պետությունը»՝ Իրաքում և Սիրիայում։ Սա գրեթե երկու հազարամյա քրիստոնեական քաղաքակրթության հետքերի, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիների, վանքերի և անթիվ սրբավայրերի վերացում է»։

Նամակը ստորագրողների թվում են Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու Ֆրանսուա եպիսկոպոս Բեյրուտին, հակասեմականության դեմ կաթոլիկների կոալիցիայի ներկայացուցիչ Սիմոնե Ռիզկալլան։

Նամակում նաև հիշատակել են վերջերս Հռոմի պապի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասումը՝ որպես հայերի հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու շարունակական համերաշխության նշան։ Նաև հիշեցրել են Հռոմի պապի ավելի վաղ արած հայտարարությունը, որ հայերը «խաչը քարի վրա են փորագրում՝ որպես իրենց ամուր և անսասան հավատքի նշան»։

Հոգևոր հայրերը պնդում են, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական ​​կապերը։ Նամակում կոչ է արվում Հռոմի պապին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս լուրերի են սպասում իրենց հարազատներից։

Հոգևոր հայրերի խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդին ընդառաջ՝ տոնն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան

Նմանատիպ լուրեր