
28-09-2023 | 18:26
Ամերիկացի հայտնի ռեփեր Քայնե Ուեսթին պատկանող դպրոցներից մեկի՝ »Yeezy Christian Academy»-ի նախկին ուսուցիչներից մեկը՝ Իսյա Մեդուզը, հայց է ներկայացրել թե՛ երգչի, թե՛ նրան պատկանող դպրոցի դեմ։ Այս մասին մանկավարժը պատմել է «NBC News»-ին։
Մեդուզի խոսքով՝ դպրոցից իրեն առանց հիմնավորման ու իր իրավունքները ոտնահարելով են հեռացրել։ Ըստ նրա՝ պատճառն այն է եղել, որ տնօրինությանը քանիցս դժգոհել է փչացած լարերի, տաք ջրի բացակայության ու այլ հարցերի մասով։
Մեդուզը պատմել է, որ աշխատանքից ազատվելուց հետո դպրոցի տնօրինությունը խոստացել է, որ կփոխհատուցի իր բնակարանի վարձը։ Խոստումը սակայն օդում է մնացել, ու տան վարձը տալու համար կինը ստիպված է եղել պարտքեր կուտակել։ Դա էլ հենց պատճառ է դարձել, որ Ուեսթին պատկանող դպրոցի նախկին ուսուցիչը ընդդեմ նրա դատական հայց ներկայացնի։
Azg.am