CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ272

Կեղծ մեղադրանքների փոխարեն՝ շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք, հակադարձեիք սպառնալիքներին, որոնք թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին

Կեղծ մեղադրանքների փոխարեն՝ շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք, հակադարձեիք սպառնալիքներին, որոնք թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի հրապարակումը․

«Կարդացի «հոգևոր կատարելության» հասած Ռուբեն Ռուբինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի գրառումը՝ որպես անվայելուչ պահվածքի և կեղծիքով թիրախավորված վիրավորանքի վկայություն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին։

Այս առիթով՝ ի գիտություն Ռ․Ռ․-ի․

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իբրև ազգընտիր Հայրապետ, մշտապես աղոթում և մտահոգվում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում ապրող իր զավակների համար, ինչի պատճառով էլ արդարացի պահանջ է առաջ քաշում հայրենիքում բանտարկված և թշնամի երկրում գերության մեջ պահվող հոգևորական և աշխարհիկ իր զավակների շուտափույթ ազատ արձակման համար։

Շատ օրեր չեն անցել այն իրադարձություններից, երբ, օրինակ, ձեր իսկ որակավորմամբ, Հրայր սարկավագը «ահաբեկիչ» էր․ եթե այդպես էր, ինչպե՞ս ազատ արձակվեց։ Ձեր անօրինություններն ու հոխորտանքներն ամեն քայլափոխի բախվում են արդարության և ընդամենն իր «փշրանքները» պահպանած արդարադատության պատին ու վերադառնում դեպի ձեզ, որ բոլոր արդարացի մեղադրանքների իրական հասցեատերն եք։

Այս հոխորտանքի, կեղծ թեզերի ու մեղադրանքների փոխարեն շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք և գոնե հետևեիք Ձեր և այլոց՝ Ազգային ժողովում ձևավորած մթնոլորտին ու խոսույթին, որտեղ մեկը վիզ կտրելու սպառնալիք է հնչեցնում, մեկը՝ սրան կամ նրան վերացնելու, և այդպես շարունակ, էլ չասեմ այն հայհոյախառն բառապաշարի մասին, որն արդեն սովորական ու ասես օրակարգային է դարձել։

Խորհորդ կտամ Ազգային ժողովի նիստերի՝ ուղիղ եթեր հեռարձակվելուց առաջ նախապես զգուշացնեք, որ երեխաներին, աղջիկներին և կանանց խստիվ արգելվում է հեռուստացույցի առջև լինել։

Արդարացի հայտարարություններին այդչափ ուշադիր հետևելու և անմիջապես հակադարձելու ձեր մեծ ցանկության փոխարեն՝ հակադարձեք սպառնալիքներին, վիրավորանքներին և կեղծիքին, որը թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին՝ ի դեմս ձեզ․ այ սա կլիներ ձեր՝ իբրև պետական գործչի, ամենամեծ ու հիմնավորված դիմադրությունը։

Եկեղեցականներին ուղղված ձեր «հորդորները», վստահ եմ, անհասցե կմնան, քանի որ այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք։ Ճիշտ կլինի, որ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա անձ ապաշխարության ճանապարհն ունի իբրև կյանքի առաջնային ուղենիշ, Դուք էլ, թեպետ ուշացումով, այդ նույն ճանապարհն ընտրեք, քանի որ հենց այդ ճանապարհի լրումին է, որ կհանդիպենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Մնացեք խաղաղությամբ այսօր և միշտ և հավիտյանս»։

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Ֆիդան. Հայաստանում Հունիսի Սկզբին Ընտրություններ Կանցկացվեն. Փաշինյանը Առաջատարն Է Հարցումներով

15-01-2026 | 19:23

Ֆիդան. Հայաստանում հունիսի սկզբին ընտրություններ կանցկացվեն. Փաշինյանը առաջատարն է հարցումներով
Ուկրաինայում Գտնվող Օտարերկրյա Ցանկացած Զnրախումբ Համարվում Է Ռուսաստանի Զինվшծ Ուժերի Օրինական Թիրшխ

15-01-2026 | 19:21

Ուկրաինայում գտնվող օտարերկրյա ցանկացած զnրախումբ համարվում է Ռուսաստանի զինվшծ ուժերի օրինական թիրшխ
Ամն Նախագահը Թեհրանին Տեղեկացրել Է, Որ Չի Հարձшկվելու Երկրի Վրա. Պակիստանում Իրանի Դեսպան

15-01-2026 | 19:19

ԱՄՆ նախագահը Թեհրանին տեղեկացրել է, որ չի հարձшկվելու երկրի վրա. Պակիստանում Իրանի դեսպան
Հայաստանից Մշակութային Արժեքների Արտահանման Համար Պետական Նոր Տուրք Կսահմանվի

15-01-2026 | 12:39

Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարությունը Հաստատեց 2026-2030 Թթ. Իմունականխարգելման Ազգային Ծրագիրը

15-01-2026 | 12:38

Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Դասի Ժամին Օհանավանի Ուսուցիչներին Ու Աշակերտներին Տարել Են Կարգալույծների Պատարագին

15-01-2026 | 12:36

Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին
Բաքվի Գերnւթյnւնից Վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական Քննչական Վարչությունում Է

15-01-2026 | 12:32

Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Ադրբեջանում Ամն Դեսպանատունը Կոչ Է Արել Իրանում Գտնվող Իր Քաղաքացիներին Անհապաղ Լքել Երկիրը Թուրքիայի Կամ Հայաստանի Ցամաքային Սահմաններով

15-01-2026 | 12:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով
Կբ-Ն Հրապարակել Է Առանց Լիցենզիայի Ֆինանսական Ծառայություններ Առաջարկող Անձանց Ցանկը

15-01-2026 | 12:23

ԿԲ-ն հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
Ինչո՞Ւ Կգմսն-Ն Չի Շնորհավորել Հհ Ժողովրդական Արտիստ Հրանտ Թոխատյանին՝ Ծննդյան Օրվա Կապակցությամբ. Նախարարության Պարզաբանումը

15-01-2026 | 12:22

Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը
Այս Կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ Կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին Եկեղեցում

15-01-2026 | 11:56

Այս կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան

Նմանատիպ լուրեր