CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ308

«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք

«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք

Հայաստանից ու արտասահմանից շուրջ 2000 ուխտավոր այսօր մասնակցել է դեպի Տաթևի վանք հոգևոր ճամփորդությանը: Տաթևի վանական համալիրի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում տեղի ունեցավ համատեղ աղոթք Սյունյաց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ:

«Հանրային տրամադրությունները իրավական-քաղաքական գործընթացների չափման ցուցիչ են»,-կարծում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Գործըթացների մասին իրազեկումը կամ սովորական սրտացավությունը, կիսվելը հանրային տիրույթում ունի մեծ նշանակություն և այն կարող է բազմապատկման էֆեկտով ազդել միջազգային հանրության կարևոր դերակատարների, որոշում կայացնող քաղաքական գործիչների վրա»։

Տաթևում տեղի ունեցավ նաև արցախցի յոթ մանուկների մկրտության արարողությունը:  Մկրտվող երեխաներից մեկի ծնողը՝ Լուսինեն կարևոր ուխտով է եկել Տաթևի վանք:   

«Երբ տեղահանվեցինք Ստեփանակերտից, այդ ժամանակ դեռ չգիտեի, որ կրծքիս տակ կրում եմ մի փոքրիկ սրտիկ՝ Աստծո օրհնություն։ Հաղթահարելով դժվարությունները՝ հասանք  Գորիս։ Մի քանի օրից իմացանք, որ Աստված օրհնել է։ Ճիշտ է ամբողջ կյանքիցս շատ բան է տարել, բայց կարծես թե նորից օրհնեց ինձ, և հունիսին ես դարձա մայր։ Ճիշտ է՝ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ամեն օր արև է լինում, բայց այսօր արևը ուրիշ ձև է ժպտում մեզ»,-ասաց Լուսինեն։

Արցախցի զույգ եղբայրների Գևորգի և Սարգսի կնքահոր դերը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Շանթ Հովհաննիսյանը, հույսով, որ իր սանիկները անպայման կվերադառնան իրենց պապերի հողը:

«Տա Աստված, որ նրանք իրենց հասուն, գիտակից կյանքում ունենան իրենց երազած հայրենիքը»,-ասաց Շանթ Հովհաննիսյանը:

Տաթև համայնքը հյուրերին ընդունեց հայկական հարիսայով, ավանդական արհեստների ցուցադրությամբ ու ազգային նվագներով:

Ձիթհան-թանգարանում ուխտագնացության մասնակիցները ծանոթացան Տաթևի վանքի պատմությանը՝ «Մեկենասների ոսկե շղթա. Տաթևի պահապանները դարերի ընթացքում» ցուցահանդեսի միջոցով։ Միջնադարյան ձեռագրերի, հիշատակարանների, վիմագիր արձանագրությունների և ժամանակակից գիտական հետազոտությունների հիման վրա կազմված այս ցուցահանդեսը բացահայտում է, թե ովքեր և ինչպես են 9-րդ դարից ի վեր կառուցել, պահպանել և վերստին շենացրել Տաթևի վանական համալիրը։

«Տաթևի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածությունների՝ թշնամական ասպատակությունների և բնական աղետների պատճառով։ Բայց միշտ գտնվել են անհատներ, ովքեր նորից վերականգնել են այն, ոգի և շունչ են տվել Տաթևին՝ դարձնելով վանքը մեր ժողովրդի հոգևոր ինքնության և դիմակայության կարևոր հենասյուն։ Բացահայտելով, թե ինչպես են մեր նախնիները հաղթահարել ժամանակի փորձությունները, մենք ևս սովորում ենք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին», - ասաց ցուցահանդեսի նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը։

«Կենաց ծառ» ուխտագնացությունը նախաձեռնել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը։ Այն անցկացվում է արդեն երկրորդ տարին։

«Տաթևի վերածնունդը սերտորեն կապված է մեր կազմակերպության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի անվան հետ։ Նրա տեսլականը կյանքի կոչելով՝ մենք հանձնառել ենք վերականգնել նաև Տաթևի ուխտագնացության ավանդույթը», - ասաց գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր