14-10-2024 | 14:26
Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը։
Այսօր Հելենի ծննդյան օրն է։
Ընտանիքը պաշարված Արցախում է, Հելենի մարմինը՝ Գորիսում։ Արդեն 20 օր է Ադրբեջանը խոչընդոտում է աղջկա մարմինը հայրենի Ճարտար տեղափոխելուն. պահանջում են փաստաթղթերում ադրբեջանական տեղանուններ գրել։
Քեռին պատմում է՝ Հելենն ամեն օր խոսում էր պաշարման մեջ գտնվող մոր հետ ու փորձում քաջալերել. «Մամ ջան ամեն ինչ լավ ա ինան…»
Մոր աչքը ճամփին է…
Հիշեցնենք, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 20 օր է, ինչ շարունակում է մնալ Գորիսում: