
16-06-2025 | 15:15
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը շարունակում է համախմբել տաղանդավոր երաժիշտների և երաժշտասերների՝ նշանավորելու մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Հունիսի 6-ին հանդիսատեսին սպասվում է տպավորիչ բացման արարողություն, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Արամ Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները՝ հատվածներ «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Նին Ֆեն)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է։
Մրցույթն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Խաչատրյանական մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։
Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։
www.armenpress.am