CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ376

«Խաղաղության պայմանագիր». Հայաստանի նվաստացուցիչ կապիտուլյացիա. Հարութ Սասունյան

«Խաղաղության պայմանագիր». Հայաստանի նվաստացուցիչ կապիտուլյացիա. Հարութ Սասունյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի տարվա լարված, միակողմանի բանակցություններից հետո, մարտ ամսին երկու երկրները հայտարարեցին, որ վերջապես համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» բոլոր 17 կետերի շուրջ: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր պայմանները:

Երբ Հայաստանը խնդրեց Ադրբեջանին նշանակել ստորագրման արարողության օր, Բաքուն հրաժարվեց: Հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ գնալու հավելյալ զիջումների, Ալիևը հետաձգեց պայմանագրի վերջնականացումը՝ նոր պահանջներ առաջ քաշելու նպատակով:

Նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Թրամփը նախագահ Ալիևին հրավիրեց Սպիտակ տուն՝ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու, նա հրաժարվեց։ Փաստաթուղթը պարզապես նախաստորագրվեց, ինչի հետևանքով այն պարտադիր ուժ չունի։

2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես հրապարակեցին «Խաղաղության պայմանագրի» ամբողջական տեքստը, որը պաշտոնապես կոչվում է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր»։

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել ստորագրել «Խաղաղության պայմանագիր», երբ՝

1․ Ադրբեջանական զորքերը 2021 թվականից ի վեր բռնագրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը։

2․ Ադրբեջանը հայ պատանդներին պահում է Բաքվի բանտում։

3․ 120 հազար տեղահանված արցախահայերին չեն թողնում վերադառնալ իրենց նախնիների հայրենիքը։

Պայմանագրի «արդար, համապարփակ և տևական խաղաղության» խոստումը հնչում է ազնիվ, բայց մնում է դատարկ հայտարարություն։ Ոչ ոք չի առարկում խաղաղության դեմ, երբ այն իսկապես «արդար» և «տևական» է։ Այնուամենայնիվ, Ալիևի շարունակական սպառնալիքները ցույց են տալիս, որ նա ոչ թե խաղաղություն ցանկանում, այլ հայկական հողերը։

Եկեք ուսումնասիրենք «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածները.

Հոդված 1. Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են իրենց նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։ Սա վավերացնում է Խորհրդային Միության կողմից պարտադրված արհեստական սահմանները։

Հոդված 2. Կողմերը հաստատում են, որ ապագայում ձեռնպահ կմնան տարածքային պահանջներից և պարտավորվում են չաջակցել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը «տրոհելու կամ խաթարելու» նպատակով գործողություններին: Սա խոչընդոտում է՝ ապագա հայրենասեր  հայկական կառավարության կողմից պատմական տարածքային պահանջների հետապնդումը Արևմտյան Հայաստանի, Արցախի և Նախիջևանի նկատմամբ  և լռեցնում այլակարծությունը:

Հոդված 3. Կողմերը որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքները մյուս կողմի վրա հարձակվելու համար։ Այնուամենայնիվ, թուրքական զինված ուժերը և ջիհադիստ վարձկանները մնում են Ադրբեջանում։

Հոդված 4. Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Սակայն, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, վերադարձնի գնված զենքը և հեռացնի ԵՄ դիտորդներին։

Հոդված 5. Երկու կողմերը կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ, ինչը ենթադրում է դեսպանների փոխանակում: Ադրբեջանի ապագա դեսպանի հետ կապված նույնիսկ աննշան մի միջադեպ կարող է պատրվակ ծառայել Բաքվի համար՝ հարձակվելու Հայաստանի վրա:

Հոդված 6. Համատեղ հանձնաժողովը կսահմանազատի և կսահմանագծի սահմանները։ Վեճի դեպքում, արդյոք Ադրբեջանը կհարգի՞ միջազգային արբիտրաժը։

Հոդված 7. «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր չեն տեղակայի իրենց համատեղ սահմանի երկայնքով»: Արդյոք Ադրբեջանը կհեռացնի՞ իր տարածքից թուրքական զորքերը և ջիհադիստ վարձկաններին՝ միաժամանակ պահանջելով, որ Հայաստանը հեռացնի ԵՄ դիտորդներին։

Հոդված 8. Կողմերը «դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ…»: Այս կետը կարող է օգտագործվել որպես պատրվակ Հայաստանի կառավարության համար՝ ճնշելու արցախահայերի և ընդդիմադիր խմբերի ակտիվությունը:

Հոդված 9. Կողմերը պարտավորվում են որոնել անցյալում զինված հակամարտությունների ընթացքում անհետ կորած անձանց։ Այս դրույթը գովելի է, եթե իրոք իրականացվի։

Հոդված 10. Կողմերը համաձայն են համագործակցել տարբեր ոլորտներում: Սա բարենպաստ պարտավորություն է:

Հոդված 11. Կողմերն ազատ են կատարելու իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի այլ անդամների հետ: Այս դրույթը որևէ ռիսկ չի պարունակում:

Հոդված 12. «Կողմերը …. կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով» և չեն «կարող վկայակոչել իրենց ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»: Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը:

Հոդված 13. Այս Համաձայնագրի կիրառումը վերահսկելու համար կստեղծվի երկկողմ հանձնաժողով։ Արդյոք Ադրբեջանը կընդունի՞ հանձնաժողովի որոշումները։

Հոդված 14. Կողմերը պետք է կարգավորեն իրենց վեճերը խաղաղ ճանապարհով։ Եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել համատեղ հանձնաժողովի կամ այլ միջազգային մարմինների որոշումները, ի՞նչ միջոցներ ունի Հայաստանը։

Հոդված 15. Կողմերը պետք է հետ կանչեն միմյանց դեմ ներկայացված իրենց իրավական պահանջները ցանկացած միջազգային ատյանից։ Սա զրկում է Հայաստանին՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու իրավունքից։

16-րդ և 17-րդ հոդվածներն անվնաս են։

Քանի որ այս կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվել է ճնշման տակ, այն միջազգային իրավունքի համաձայն համարվում է անվավեր։ Փաշինյանը դիտավորյալ խեղաթյուրում է «Խաղաղության պայմանագիրը»՝ ընտրողներին համոզելու համար, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրեն վերադարձնեն իշխանության։

Հաջորդ հնարավոր քայլերը՝ Փաշինյանի և Ալիևի ծրագրերը մերժելու համար․

1․ Հեռացնել Փաշինյանին պաշտոնից, նախքան նա կստորագրի «խաղաղության» համաձայնագիրը։

2․ Եթե դա ձախողվի, առաջիկա հանրաքվեում քվեարկել Ադրբեջանի կողմից թելադրված Հայաստանի նոր Սահմանադրության դեմ, ինչը կստիպի Ալիևին մերժել «Խաղաղության պայմանագիրը», իսկ Փաշինյանին՝ հրաժարական տալ։

3. Եթե Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանն ու Ազգային ժողովը հաստատեն «Խաղաղության պայմանագիրը», հայ ժողովուրդը դեռ հնարավորություն ունի մերժելու այն՝ հանրաքվեի միջոցով դեմ քվեարկելով։ Ալիևը պնդում է հանրաքվեի անցկացումը՝ համոզվելու համար, որ ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ նաև ժողովուրդը աջակցում է այս «խաղաղության պայմանագրին»։

4. Վերջապես, Փաշինյանը պետք է իմանա, որ ապագա հայրենասեր կառավարությունը կհրաժարվի «Խաղաղության պայմանագրից»՝ այն հայտարարելով անվավեր՝ «Թրամփի ուղու» հետ միասին։

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր