
14-03-2025 | 20:55
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ Երևանն ընդունել է բաց մնացած երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծից ԵՄ դիտորդների հետքաշման և միջազգային ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարման մասին է։
«Տեքստի շուրջ աշխատանքներն ավարտված են։ Հետագա փուլում արդեն մնում է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների վերացման հարցը։ Ավելին՝ պետք է լուծարվի նաև Մինսկի խումբն ու նրա մնացորդները»,- ասել է Բայրամովը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստը բաղկացած էր 17 կետից, որից 15-ի շուրջ կողմերը տևական ժամանակ համաձայնության չէին գալիս։