CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ255

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան

Սահմանազատման ապօրինի ընթացքը շարունակելու, հանցագործության վտանգները ամբողջությամբ չեն վերացել, ուստի պետք է մինչև վերջ գնալ՝ այն վերացնելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ինչ որ տեղի է ունենում, պետական առանձնապես ծանր հանցագործություն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Հանցագործություն է, լավ հիշեք այս բառը։ Հստակ է, որ շարունակվող այս հանցագործությունը կարող է կասեցվել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձև ու հնարավորություն մենք չունենք։ Մենք պետք է ոչ միայն  վերջնականապես հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ ջան»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների այսօրվա հանդիպման լուրերին՝ Սրբազանն ասաց. «Տեղեկություններ ենք ստացել, որ տավուշում հանդիպումներ են տեղի ունեցել։ Այդուհանդերձ գիտեք, որ այսօր հատվածական, միակողմանի ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ ամբողջ հատվածում հանդիպում է տեղի ունեցել և էքսպերիմենտը չգիտենք ուր է հասել։ Տեղեկություններ չունեմ, բայց պետք է զիջվեն այդ տարածքներն ու դիրքերը այսպես կոչված «սահմանագիծ» լինի։ Տեղյակ չենք, թե ինչ է եղել արդյունքը։ Այս պահին զորքերը տեղում են, եթե իհարկե գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է, որ ժողովուրդ, դուք գործոն եք էս երկրում։ Այս անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը։ Այս շարունակվող հանցագործությունը միայն ու միայն մեր պայքարի միջոցով է կասեցվելու։ Այս շարժումը խախտել է այս մարդու ու իր գործընկերոջ ծրագիրը։ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն իրավունք չունի, իրավական ոչ մի հիմնավորում չունի։ Եվ որևէ արձանագրություն ստորագրելու նույնիսկ իրավունք չունի՝ վավերացնելու իմաստով։ Ոչ էլ կառավարության ղեկավարն իրավունք ունի։ Այդ որոշումը պետք է լինի գրավոր՝ կառավարության որոշում։ Ոչ էլ մեկ անձի։ Սա շատ կարևոր է, որ հասկանանք՝ այս կառավարությունն ամբողջությամբ այդպե՞ս է, թե՞ ոչ և երկրորդը՝  շարունակվու՞մ է այդ ապօրինի գործընթացը, թե՞ ոչ։

Եվ այս մարդիկ ոչ մի անգամ չասացին, որ սա հակասահմանադրական է, հակաօրինական է։ Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով։ Այս բոլոր տարածքները ՀՀ սահմանների մեջ են ներգրավված, սա բացարձակ հանցագործություն է, որն ամեն գնով փորձում են թաքցնել։ Իրավունք չունենք տեղի տալու»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Խաղաղության պայմանագրի արձանագրումն է փաստելու մնացած գործողությունները հարաբերության իմաստով։ Առանց խաղաղության պայմանագրի ինչպե՞ս կարելի հարաբերություն ստեղծել։ Այդ խաղաղության պայմանագիրն էլ պիտի լինի մեր շահերով։ Բովանդակությունը պիտի իմանանք, կարող է խաղաղության ձեր բերած պայմանագրով Երևանը փաթաթում ու հանձնում եք Ադրբեջանին։ Լիքը կետեր պետք է նշված լինեն մինչև Արցախի վերադարձ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, 4 տարի է՝ մենք ռազմագերիներ ունենք այնտեղ։ Մեր այն ղեկավարներն են բանտերում, որոնց հետ այս մարդիկ պարել են, ցատկել են, հաց են կերել, լիտրերով օղի են խմել։ Օրինակ՝ որպես նախապայման խաղաղության ձեր պայմանագրում այս մասին կա՞, չկա»։

  • Լրահոս
  • Close
Մեկնարկում Է Թատերահամերգային Կազմակերպությունների Թատերաշրջանի Բացումը

09-09-2024 | 11:20

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը
Կկայանա Համերգ՝ Նվիրված Հհ Ժողովրդական Արտիստ Գեղունի Չթչյանի Հոբելյանին

09-09-2024 | 09:56

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին
Սատուրնը Հայտնվում Է Արևի Հետ Առճակատման Կետում Եւ Ավելի Պայծառ Ու Մեծ Տեսք Է Ունենում

09-09-2024 | 09:34

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում
Առաջին Անգամ Հայերեն Են Թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի Եւ Ուաժդի Մուաուադի Պիեսները

09-09-2024 | 09:27

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները
Մահացել Է Ալեքսանդր Մասլյակովը

09-09-2024 | 09:22

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
«Զանգեզուրի Միջանցքի» Ռազմական Ճանապարհով Բացումը Բացառվում Է. Բաքվում Իրանի Նախկին Դեսպան

08-09-2024 | 15:45

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան
Իրանի Նախագահը Ցանկանում Է Տեղափոխել Մայրաքաղաքը

08-09-2024 | 11:29

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը
Ի՞Նչ Կարելի Է Հակադրել Ալգորիթմին

07-09-2024 | 18:30

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին
Բnղnքի Ակցիաներ՝ Ֆրանսիայում. Նոր Վարչապետի Նշանակումը Դժգոհության Ալիք Է Բարձրացրել

07-09-2024 | 17:52

Բnղnքի ակցիաներ՝ Ֆրանսիայում. նոր վարչապետի նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել
Մահացել Է Էդվարդ Բալասանյանը

07-09-2024 | 17:44

Մահացել է Էդվարդ Բալասանյանը
Հայաստանը Հետ Է Կանչել Պուտինի «Ձերբակալման» Մասին Ստորագրությունը

07-09-2024 | 15:05

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը
Մարգարիտա Սիմոնյանը Դատի Կտա Bbc-Ին

07-09-2024 | 13:42

Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա BBC-ին
Հայ Առաքելական Եկեղեցին Այսօր Նշում Է Նիկիայի Սուրբ Ժողովի 318 Հայրապետների Հիշատակության Օրը

07-09-2024 | 10:56

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը
Իրանը Ռդ-Ին Զգուշացնում Է «Զանգեզուրի Միջանցքի» Հարցում Ադրբեջանի Կողքին Չկանգնել. Ինչ Է Դա Նշանակում. The Guardian

07-09-2024 | 10:54

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Թուրքիայի Ընդդիմադիր Կուսակցությունը Հիշատակել Է Հայերի Նկատմամբ Կատարված Վայրագությունները

07-09-2024 | 08:27

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հիշատակել է հայերի նկատմամբ կատարված վայրագությունները

Նմանատիպ լուրեր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում

Լուրեր

Calendar09-09-2024

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները

Լուրեր

Calendar09-09-2024

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

Լուրեր

Calendar09-09-2024

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-09-2024

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Միջազգային լուրեր

Calendar08-09-2024

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Լուրեր

Calendar07-09-2024