14-01-2026 | 15:50
ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարալեզու X սոցիալական ցանցի էջերում մի քանի լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով, հրապարակել է «Խաղեր մի՛ խաղացեք նախագահ Թրամփի հետ» հաղորդագրությունը։
Նման գրառումներ հրապարակվել է նաև արաբերենով։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև Արևմտյան կիսագունդը հայտարարել է Վաշինգտոնի հետաքրքրության գոտի։
«Սա ՄԵՐ կիսագունդն է, և նախագահ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ դրվի», - ասվում է Պետդեպարտամենտի X-ի գրառման մեջ։
www.tert.am