08-12-2024 | 15:58
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել իսլամական երկրների կառավարություններին նավթ և պարենամթերք չարտահանել Իսրայել և տնտեսական համագործակցության մեջ չմտնել այդ երկրի հետ, գրում է իրանական Tasnim գործակալությունը։
«Եթե իսլամական կառավարություններն այսօր չօգնեն Պաղեստինին, նրանք կուժեղացնեն Պաղեստինի թշնամուն, որն իրականում իսլամի և մարդկության թշնամին է, և նույն վտանգը (ինչպես Պաղեստինի դեպքում է) կսպառնա նրանց ապագայում»,- ասել է Ալի Խամենեին:
Իրանի ղեկավարի խոսքով՝ իսլամական աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այն փաստին, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Անգլիան «սիոնիստական ռեժիմի» հետ միասին դեմ են Պաղեստինի ժողովրդին և իսլամին։