CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ379

Խիղճ ունենալու համար պետք չէ «այլախոհ» լինել

Խիղճ ունենալու համար պետք չէ «այլախոհ» լինել

Հայտնի մեջբերում Սերգեյ Դովլաթովից. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին եւ, իհարկե, իրավացի ենք: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են գրել չորս միլիոն մատնագրերը»: Իսկապես, կարեւոր հարց է:

Բայց, մյուս կողմից, պետք է ասել, որ նույնիսկ Ստալինի ժամանակ եղել են մարդիկ, որոնք, չհակադրվելով խորհրդային իշխանությունը, որեւէ ձեւով չեն մասնակցել քաղաքական բռնաճնշումներին: Խոսքը նախեւառաջ մտավորական, համալսարանական, ակադեմիական միջավայրի մասին է: Այդպիսի մարդիկ, իհարկե, բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, իշխանության սիրելիները չէին, բայց, մյուս կողմից, շարունակում էին աշխատել գիտության, արվեստի, կրթության բնագավառում: Նրանց բերած օգուտը հսկայական է:

Ավելին՝ համոզված եմ, որ մենք, 1991 թվականից հետո մինչ օրս, մեծ չափով շարունակում ենք վայելել նրանց ստեղծածը: (Մեկ ուրիշ առիթով կզարգացնեմ այդ թեման): Եթե դա ճիշտ էր ստալինյան դաժան ժամանակաշրջանում, ապա 60-70-ական թվակաների մասին հաստատ կարելի է նույնն ասել: Ոչ բոլոր ակադեմիկոսներն էին ստորագրում Սախարովին «դատապարտող» նամակները, ոչ բոլոր գրողներն էին միանում Սոլժենիցինի դեմ ծավալվող արշավին, իսկ համաշխարհային փառք վայելող երաժիշտ Ռոստրապովիչը նրան իր տանն ապաստան էր տվել:

Ոչ բոլոր դասախոսներն էին Երեւանի պետական համալսարանում «տոն տալիս» իշխանությունների փորձերին՝ հեռու պահել ուսանողներից Էդմոն Ավետյանին եւ Ռաֆայել Պապայանին: Խղճով ղեկավարվող մարդիկ ամենեւին այլախոհ կամ «հակասովետական» չէին, պարզապես սկզբունքներ ունեին: «Արեւմտյան ժողովրդավարության բաստիոն» հռչակված ժամանակակից Հայաստանում իշխանությանը քծնողները, դրան ծառայողները, համապատասխան կառույցներ մտնողները զարմանալիորեն շատ են:

Եթե չծառայեն ու չքծնեն, նրանց հաստատ ոչ մի լուրջ «պատիժ» չի սպառնում: Եթե քաղաքական պատճառներով ԵՊՀ-ում դասավանդելու հնարավորությունից զրկված 3 դասախոսների փաստի հետ իրենց անհամաձայնությունը հայտնեն, դարձյալ աշխարհը նրանց համար շուռ չի գա: Հավանաբար, այնուամենայնիվ, ինչ-որ «խորհրդային իներցիա» է գործում:

…Ամերիկյան եւ եվրոպական առաջատար համալսարանների ուժեղ ու ազդեցիկ լինելու պատճառը նաեւ լայնախոհության, ակադեմիական ազատության մեջ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»
Փաշինյանը Հարձակվել Է Եկեղեցու Վրա, Որպեսզի Չբացահայտվեն Գործակալները Իշխանությունում. Խզմալյան

15-12-2025 | 11:36

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան
Բելառուսի Նախագահը Թրամփի Խնդրանքիվ Ազատ Է Արձակել 123 Քաղբանտարկյալ․ Երկու Հետևություն Մեզ Համար․ Արմեն Աշոտյան

14-12-2025 | 14:43

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ֆրանսիան Հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» Երգի Մրցույթում․ Հայաստանը 4-Րդ Տեղում Է

14-12-2025 | 14:41

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ տեղում է
Քամին Չի Խանգարի Այսօր Գլխավոր Տոնածառի Լույսերի Վառման Հանդիսավոր Արարողությանը

14-12-2025 | 14:37

Քամին չի խանգարի այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-Ի Տնօրենը Նոր Մանրամասներ Է Հայտնել, Թե Ինչպես Է Թուրքական Շտապօգնության Մեքենան Հայտնվել Հայաստանում

14-12-2025 | 14:36

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում
Միայն Որակյալ Կրթությունն Է, Որ Կարող Է Ձևավորել Ուժեղ, Մրցունակ Եւ Ինքնավստահ Քաղաքացիներ. Արթուր Դանիելյան

14-12-2025 | 14:35

Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ. Արթուր Դանիելյան
Հայ Ժողովուրդը Կանգնած Է Պատմական Շրջադարձի Առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

14-12-2025 | 14:32

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Նմանատիպ լուրեր