CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ744

«Խորհրդավոր ընթրիքը», Արևմուտքի մայրամուտը, նոր «երկաթյա վարագույրը»․ որտե՞ղ պետք է լինի Հայաստանը

«Խորհրդավոր ընթրիքը», Արևմուտքի մայրամուտը, նոր «երկաթյա վարագույրը»․ որտե՞ղ պետք է լինի Հայաստանը

Փարիզում մեկնարկած օլիմպիական խաղերի բացման արարողությունը լայն արձագանք է ստացել։ Քրիստոնեական աշխարհը բաժանվել է երկու մասի։ Ավանդական արժեքների (ընտանիք, ոչ նույնասեռական ամուսնություն և այլն), քրիստոնեական բարոյականության պաշտպանները խստորեն դատապարտել են տեղի ունեցածը, իսկ 1789թ․ ֆրանսիական հեղափոխության բերած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը ոչ ավանդական արժեքների տեսանկյունից մեկնաբանողները (ոչ ավանդական սեռական կապերի քարոզիչները)՝ պաշտպանել։ 
Ինչպես հայտնի է, Փարիզում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը հիշեցնող շոու էր կազմակերպվել։ Այդ շոուն սեռական այլասերվածության անթաքույց և էպատաժային քարոզ էր։ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի գռեհիկ և այլասերված մատուցում։ 
Ավանդականների ու ոչ ավանդականների այս վեճը քրիստոնեական աշխարհում նոր «երկաթյա վարագույր» է առաջացնում։ Արժեքային վարագույր։ 
Եթե «սառը» պատերազմի տարիներին կապիտալիզմի և կոմունիզմի գաղափարական «տաք» բախումն էր (այդ բախումն իր գագաթնակետին հասավ Կարիբյան ճգնաժամի օրերին), Արիստոտելի ու Պլատոնի բանավեճի շարունակությունը, Մաքս Վեբերի ու Կարլ Մարքսի կողմնակիցների կռիվը, թեիզմի ու աթեիզմի պայքարը, ապա հիմա «երկաթյա վարագույրը» մարդկանց մտքերում, սրտերում ու հոգիներում է։ Այդ «վարագույրն» արժեքային, գաղափարական ու փիլիսոփայական բաժանում է առաջացրել։ 
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ
Առնոլդ Թոյնբին, Օսվալդ Շպենգլերը, Սամուել Հանթինգթոնը, Ֆրենսիս Ֆուկույաման յուրօրինակ ձևով մեկնաբանել են ժամանակակից Արևմուտքի մայրամուտի, պատմության ավարտի, քաղաքակրթությունների բախման գործընթացները։ Ով ինչ գնահատական էլ տա և ինչ կանխատեսում էլ անի, ակնհայտ է, որ մտնում ենք «վարագույրի» նոր դարաշրջան։
Արևմտյան դասական ժողովրդավարությունը/կապիտալիզմը հունական փիլիսոփայության, հռոմեական իրավունքի և քրիստոեական բարոյականության (մասնավորապես՝ բողոքական էթիկայի) հիմքերի վրա է ձևավորվել։ Այստեղ ընտանիքը, հոգևոր արժեքները, մարդկանց կրոնական զգացմունքները առաջնային տեղ ունեն։ Հիմա ուզում են այս ամենը խեղաթյուրել։
Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության պոստմոդեռնիստական հոսանքի ներկայացուցիչներն այլասերում են ավանդական արժեքների ընկալումներն ու Փարիզում օլիմպիական խաղերի բացման ժամանակ լեսբուհիներին, տրանսգենդերներին, պոռնիկներին դարձնում Լեոնարդոյի հայտնի ստեղծագործության հերոսներ՝ վիրավորելով միլիոնավոր մարդկանց կրոնական ընկալումները։ Եթե դա է «Ազատության, հավասարության․ եղբայրության» պոստմոդեռնիստական ընկալումը, ապա պետք է հեռու մնալ այդպիսի այլասերումից։ 
Մարդու իրավունքների պաշտպանությունը, փոքրամասնության շահերի պաշտպանությունը նորմալ է, բայց դա չի նշանակում մեծամասնության իրավունքների ոտնահարում և փոքրամասնության տեռոր։ Այլասերվածության դոմինանտությունը զրկում է քրիստոենական աշխարհը հիմքերից՝ դառնալով ողբերգությունների պատճառ։ Այդ այլասերվածներն են գլոբալ պատերազմներ բերում։ Դրանք նեոտրոցկիստներ են, որոնք գունավոր ու անգույն հեղափոխությունները և արյունոտ պատերազմները դիտարկում են որպես իրենց հարստացման աղբյուր։ 
Այլասերվածների մետաստազները նաև Հայաստան են հասել։ «Թավշյա» իշխանությունը գլոբալիստների թերմացքն է։ Հայաստանը դարձել է այլասերվածության տարածաշրջանային օպերատոր, ինչը սպառնալիք է մեր պետաականության համար։ 
Հայաստանն այլասերվածների դրածոների ձեռքերով դրվել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։ Ճիշտ այնպես, ինչպես 2008–ին դրվեց Վրաստանը, ինչպես որ դրվել է Ուկրաինան։
Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինայի ուղղափառ հատվածը, արևելաեվրոպական մի շարք երկրները (հատկապես՝ ուղղափառները) պետք է լինեն դասական ժողովրդավարության տիրույթում և դառնան ավանդական արժեքների համաշխարհային պաշտպանները։ Ռուսաստանն այստեղ կարող է արժեքային ու անվտանգային պաշտպանության դրոշակակրի դեր կատարել։ Սա՛ պետք է լինի Ռուսաստանի համաշխարհային առաքելությունը։ Դա կլինի համաշխարհային մեծություն Ֆեոդոր Դոստոևսկու պատկերացումներին հարիր առաքելություն (եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, կամ էլ՝ «Homos Homunus Lupus Est», այսինքն՝ մարդը մարդուն գայլ կդառնա՝ Թոմաս Հոբսի տեսության համաձայն)։ 
Արևմուտք–Ռուսաստան ներկայիս բախումը Պետրոս Մեծի ժամանակներից սկսած գործընթացի շարունակությունն է։ Ռուսաստանը պետք է հստակ առաքելություն ձևակերպի և իր վրա վերցնի ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանի դերը։ Հայաստանը՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկիր իր տեղն ու դերը կարող է ունենալ այդ համակարգում։ Խոսքը թեոկրատիայի ձևավորման մասին չէ։ Խոսքն աշխարհիկ պետության մասին է, որտեղ պաշտպանվում են ավանդական արժեքները, որտեղ լկտիությունն ու այլասերվածությունը էտալոն չեն դառնում, որտեղ մարդկանց կրոնական զգացմունքները հարգվում են, այլ ոչ թե անարգվում։ 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ինչպես Քաղկեդոնի ժողովի ժամանակ, այնպես էլ հիմա կարող է սեփական դիմագիծը պահպանելով՝ իր ուրույն տեղն ունենալ արևելաեվրոպական աշխարհում՝ մաս կազմելով ավանդական արժեքների պաշտպանության ու դասական ժողովրդավարության ջատագով աշխարհին։
Անդրանիկ Թևանյան, «Մայր Հայաստան» շարժման ղեկավար
 

  • Լրահոս
  • Close
Հայաստանը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղության Պայմանագիր Կնքել Թեկուզ Հիմա. Փոխվարչապետ

20-06-2025 | 15:21

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Ամն Հայոց Արևելյան Թեմի Ուխտավորներին

20-06-2025 | 15:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Էրդողանը Հայաստանի Վարչապետին Կրնդունի Հայազգի Ճարտարապետի Կառուցած Պալատում

20-06-2025 | 15:16

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում
Թրամփը Վախենում Է, Որ Իրանը Կվերածվի «Երկրորդ Լիբիայի».

20-06-2025 | 13:16

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի».
Ադրբեջանի Զու Ստորաբաժանումները Կրшկ Են Բացել Սյունիքի Մարզի Ներքին Հանդ Բնակավայրի Ուղղությամբ. Հհ Պն

20-06-2025 | 13:09

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Չենք Ցանկանում Միջամտել Հայաստանի Ներքին Գործերին, Բայց Ամենայն Ուշադրությամբ Հետևում Ենք Սամվել Կարապետյանի Հետ Կապված Ամեն Ինչին. Կրեմլ

20-06-2025 | 13:07

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային Այցով Ժամանել Է Թուրքիա

20-06-2025 | 13:06

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Իհպկ-Ն Կանխել Է Իսրայելի Կողմից Իրանի Ագ Նախարարի Դեմ Մաhափnրձը. Նախարարի Խորհրդական

20-06-2025 | 12:30

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Վրա Իսրայելական Hարձակման Նպատակներից Առնվազն Երկուսը Չեն Իրագործվել. Համազգային Իրանական Ինքնությունն Օգնել Է Իրանին Դիմակայելու Լրջագույն Մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան

20-06-2025 | 12:28

Իրանի վրա իսրայելական hարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. համազգային իրանական ինքնությունն օգնել է Իրանին դիմակայելու լրջագույն մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան
Եթե Հհ-Ն Միանա Եմ-Ին, Բրյուսելը Կասի՝ Փակե՛Ք Ձեր Երկինքը Ռդ Ինքնաթիռների Համար. Դուք Այլընտրանք Չեք Ունենա. Օվերչուկ

20-06-2025 | 12:26

Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ
Հայտնի Է՝ Ովքեր Են Նիկոլ Փաշինյանի Հետ Մեկնել Թուրքիա

20-06-2025 | 12:23

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա
Կիրակի Սուրբ Էջմիածնի Մեծափառ Տոնն Է. Վեհափառ Հայրապետի Հանդիսապետությամբ Կմատուցվի Սուրբ Պատարագ

19-06-2025 | 15:40

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ
Սուրբ Հովհաննես Կարապետի Մասունքը Տարվել Է Շողակաթի Վանք

19-06-2025 | 15:22

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Կհամալրվի Երաժիշտներով. Երևան Կհրավիրվեն Բարձր Որակավորում Ունեցող Մասնագետներ

19-06-2025 | 15:06

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի երաժիշտներով. Երևան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Ավարտին Է Հասցվել Բրյուսելում Հհ Դեսպանության Նոր Շենքի Գնման Գործընթացը

19-06-2025 | 14:44

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Նմանատիպ լուրեր