08-12-2024 | 15:58
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևը ահաբեկչություն է իրականացրել՝ Բելգորոդի շրջանում Իլ-76-ը խոցելով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը զոհվել է, ինչպես նաև ինքնաթիռում գտնվող բոլորը։
Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել՝ Բելգորոդի շրջանում խոցելով ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որը փոխանակման նպատակով տեղափոխում էր ուկրաինացի ռազմագերիներին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Այսօր ժամը 11:15-ին Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել, ինչի հետևանքով խոցվել է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի օդանավակայան-Բելգորոդ երթուղում՝ փոխանակման համար ուկրաինացի զինվորականներին տեղափոխելու համար։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ուկրաինացի գերիներով Իլ-76՝ օգտագործելով Խարկովի մարզի զենիթահրթիռային համակարգ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոտեղորոշիչ համակարգերը հայտնաբերել են երկու ուկրաինական հրթիռների արձակում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռի անձնակազմը մահացել է, ինչպես ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ։
«Ինքնաթիռում եղել են անձնակազմի վեց անդամներ՝ փոխանակման համար 65 ուկրաինացի զինծառայող և նրանց ուղեկցող երեք ռուս զինծառայող, անձնակազմը և բոլոր ուղեւորները մահացել են»,- հայտնել են ՊՆ-ից։