![Պետք Է Ամեն Ինչ Անենք՝ Խուսափելու Գրոտեսկային Անարդարությունից. Նուբար Աֆեյան](/media/nubar.thumb_.jpg)
17-01-2025 | 19:30
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառը ուկրաինական իշխանությունների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումն է. հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը Telegram-ի իր ալիքում։
«Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն կատարեց՝ հարձակվեց Ղրիմի կամրջի վրա։ Կիևը չէր կարող չիմանալ, որ ավտոմոբիլային հատվածը բացառապես քաղաքացիական օբյեկտ է», — ասվում է հրատարակության մեջ։
«Ռիա նովոստին» հայտնում է, որ Կոնստանտինովը պարզաբանել է՝ երկաթուղին չի վնասվել, Ղրիմը Ռուսաստանի հետ կապված է հյուսիսում միջանցքով, կա նաև լաստանավային ծառայության հնարավորություն, ուստի տարածաշրջանը մեկուսացված չէ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքերը, թե «այդ կառույցն ավելորդ է»։
Երկուշաբթի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Կամրջի վրա երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Միջադեպի հետեւանքով մահացել է ամուսնական զույգ։ Նրանք Բելգորոդի շրջանի բնակիչներ են։ Նրանց անչափահաս դուստրը վիրավորում է ստացել և հոսպիտալացվել։ Հիմա պառկած է Թեմրյուկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Ակսյոնովը հորդորել է զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց, ընտրել այլընտրանքային ճանապարհ։