17-01-2025 | 19:30
Telegram-ի ալիքները, ականատեսներին հղումով, հայտնում են Կիևում տեղի ունեցած պայթյունների մասին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները և խնդրել է բնակիչներին չլքել ապաստարանը։
ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ Կիևի Ժուլյանի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուն է որոտացել։
Ուկրաինական «Strana» հրատարակությունը հայտնել է Օդեսայի մի մասում էլեկտրաէներգիայի անջատման մասին։