17-01-2025 | 19:30
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական արտադրության մեքենա է նվեր ստացել, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA):
Ինչպես հայտնում է KCNA-ն, փետրվարի 18-ին ռուսական կողմից նվերը ստացել են ԿԺԴՀ-ի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոնգ Չոնը և կուսակցության Կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Ջոնգիը, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրն է ։ Ինչպես նշվում է, ԿԺԴՀ-ի ղեկավարի քույրն ասել է, որ այս նվերը վառ ապացույց է երկու երկրների ղեկավարների միջև հաստատված առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների։ Նա նաև ռուսական կողմին է փոխանցել Կիմ Չեն Ընի շնորհակալությունը Պուտինին։
Ի դեպ, Ռուսաստանի առաջնորդը մի քանի տարի է , ինչ օգտվում է Aurus լիմուզինից՝ երբեմն ցուցադրելով այն արտասահմանցի գործընկերներին, որոնցից ոմանք հետաքրքրություն են ցուցաբերել մեքենայի նկատմամբ։