CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ138

Կինոյի և թատրոնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը տոնում է 70-ամյակը

Կինոյի և թատրոնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը տոնում է 70-ամյակը

Կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 26-ին տոնում է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի կինոգործիչների միությունը, անդրադառնալով հոբելյարին, նշում է. «Անհավանական է՝ նկատի ունենալով այն մեծ էներգիան, ստեղծագործական լիցքերը, մտահղացումները, որոնք կան Վիգեն Չալդրանյանի ներսում։ Անհավանական է՝ նկատի առնելով նրա երիտասարդական կեցվածքը, եռանդը, կենսակերպը։ Բայց դա փաստ է։ Ավելին՝ Վիգեն Չալդրանյանն այսօր նշում է ոչ թե 70-ամյա, այլ 120-ամյա հոբելյանը, որովհետև նա ստեղծագործում է արդեն 50 տարի»։

Միությունը շեշտում է՝ Չալդրանյանն այն անհատն է, որն իր ուրույն, շատ ուրույն ձեռագիրն ունի հայ կինոյում և թատրոնում. դա ձեռագիր է, ձեռագիր։

«Այն կարող է դուր գալ, կամ չգալ ոմանց, այն կարող են ընդունել, կամ՝ ոչ, բայց դա ձեռագիր է և դրանում որևէ մեկը չի կարող տարակուսել, իսկ ձեռագիրն արվեստագետի դրոշմն է, կնիքը, և ձեռագիրն է, որ մնում է որպես մշակութային ժառանգություն։ Բազմաթիվ են Չալդրանյանի ֆիլմերը, որոնք թե՛ ձեռագրային նշանակություն ունեն կինեմատոգրաֆում, թե՛ այդ ձեռագրային նշանակությամբ մաս են կազմում հայ կինոմշակութային ժառանգության, բայց առաջինը, որ ավետեց Վիգեն Չալդրանյան արվեստագետի, նրա մտածողության, նրա տեսակի և նրա անհատականության մասին, «Ապրիլ» ֆիլմն էր։  Հետո, անշուշտ, շատ եղան ֆիլմեր, որոնք մրցանակներ ու ճանաչում բերեցին արվեստագետին, սիրվեցին ու չսիրվեցին, ընդունվեցին ու չընդունվեցին, բայց «Ապրիլ»-ը մնաց այն առաջինը (թեպետ դրանից առաջ էլ կային աշխատանքներ), որը հավերժ մնաց որպես Վիգեն Չալդրանյան արվեստագետի սկզբի սկիզբը»,-ասվում է միության տարածած տեքստում և ընդգծվում, որ 70-ամյա արվեստագետը լի է ստեղծագործական նոր մտահղացումներով, աշխատում է նոր ֆիլմի ստեղծման ուղղությամբ, գրում է, նկարահանում և ինչն անչափ մեծ ուրախության առիթ է։

Միությունը տեղեկացնում է, որ ռեժիսորի հոբելյանի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 26-ին, Կինոյի տանը տեղի կունենա հանդիպում Չալդրանյանի և ոլորտի ներկայացուցիչների միջև։ Սպասվում են անակնկալներ։

www.armenpress.am 

 

  • Լրահոս
  • Close
Իմ Բոլոր Սխալները Մարդկային Են. Ի Տարբերություն Նիկոլականների՝ Հայրենիք Չեմ Հանձնել, Ի Տարբերություն Քոչարյանականների՝ Չեմ Ստեղծել Հեղափոխության Պարարտ Գեոպոլիտիկ Հող. Միքայել Մինասյան

23-01-2026 | 15:30

Իմ բոլոր սխալները մարդկային են. ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող. Միքայել Մինասյան
Ուկրաինայի Զու-Ն Պետք Է Լքի Դոնբասը. Սա Շատ Կարևոր Պայման Է Կարգավորման Համար. Պեսկով

23-01-2026 | 15:28

Ուկրաինայի ԶՈւ-ն պետք է լքի Դոնբասը. սա շատ կարևոր պայման է կարգավորման համար. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

Նմանատիպ լուրեր