CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ58

ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող արցախցի գործիչների տեսակցության հարցով որևէ հաստատում առայժմ չունի

ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող արցախցի գործիչների տեսակցության հարցով որևէ հաստատում առայժմ չունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը բնականաբար նախատեսում է անազատության մեջ պահվող անձանց հետ տեսակցություններ, սակայն Բաքվում գտնվող արցախցի գործիչների տեսակցության հարցով որևէ հաստատում այս պահին չունենք։ Azg-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և ԱՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի հնարավոր տեսակցության թեմային։

«Ես այս պահին մեկնաբանել չեմ կարող։ Ես չեմ կարող այդ թեմայով հնարային հարթակում մեկնաբանություններ անել, որովհետև դա կոնֆիդենցիալ աշխատանքի մաս է կազմում։ Իհարկե, ձերբակալությունների հարցը մեր ուշադրության կենտրոնում է՝ որպես չեզոք միջնորդի։ Ուղղակի այս պահին որևէ այլ տեղեկություն չունենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մինչ այս պահը Ստեփանակերտում մնացած արցախահայերի ճակատագրին՝ Զառա Ամատունին նշեց՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը չի կարող կոնկրետ թիվ նշել, թե դեռ որքան արցախցի է շարունակում մնալ իր տներում։

«Կարող եմ ասել, որ վերջին օրերին մենք փորձել ենք փողոցներով քայլելով, բարեկամների տարբեր ուղղորդումներ օգտագործելով՝ հայտնաբերել դեռևս իրենց տներում  մնացած, սակայն ինչ-ինչ դժվարությունների պատճառով տեղափոխվել չկարողացած անձանց։ Սեպտեմբերի 29-ից ի վեր՝ այսպիսի շուրջ 100 հոգու օգնել ենք տեղափոխվել Հայաստան։

Ամեն դեպքում, մեր թիմը դեռևս մնում է Արցախում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են»,- ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում՝ բենզինի պահեստի պայթյունի վայրում, ԿԽՄԿ ծավալած աշխատանքներին,  Զառա Ամատունին տեղեկացրեց, որ իրենք օգնել են 75 տուժած քաղաքացու շտապօգնության մեքնենարով անմիջապես տեղափոխել Հայաստան։ Խոսքը մասնավորապես, ծայրահեղ վիճակում գտնվող անձանց մասին է։

«Բացի այդ՝ փոխանցել ենք վիրակապեր, տարբեր բժշկական պարագաներ։ Պայթյունի վայրում ունեցել ենք բժշկական թիմ, որը սակավ հնարավորությունների պարագայում աջակցել է տեղի բժշկական ծառայություններին։

Արդեն Հայաստանում մենք փորձել ենք ոչ միայն վիրավորների, այլև աճյունների հետ կապված հարցերով աջակցել դատաբժշկական կառույցներին՝ տրամադրելով դիապարկեր, իսկ մեր դատաբժշկական  փորձագետն աշխատել է տեղի կառույցների հետ։

Բացի այդ՝ հավաքագրում ենք տեղեկություններ ընտանիքների մասին, որոնց անդամը կամ անդամներն անհետ կորել են։ Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ  թոհուբոհի մեջ կորած մարդկանց շատ արագ գտել ենք։ Բայց, իհարկե, կան ավելի բարդ իրավիճակներ, երբ մարդկանց հետքը կորել է այլ հանգամանքներում՝ ոչ կապի բացակայությա պատճառով։ Նման դեպքերում, բնականաբար, ավելի մեծ ջանք ենք ներդնում»,- ամփոփեց Զառա Ամատունին։

Azg.am

  • Լրահոս
  • Close
Կիևը Գտնվում Է Կրիտիկական Իրավիճակում

03-12-2023 | 11:32

Կիևը գտնվում է կրիտիկական իրավիճակում
Հայտնի Է՝ Երբ Կանցկացվի Պուտինի Ամենամյա Ասուլիսը

03-12-2023 | 11:26

Հայտնի է՝ երբ կանցկացվի Պուտինի ամենամյա ասուլիսը
Էրդողանը Հայտարարել Է, Որ Երբեք Համաս-Ը Չի Ճանաչի Որպես Ահաբեկչական Կազմակերպություն

02-12-2023 | 18:40

Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն
Ագն-Ն Ամփոփել Է Եահկ Նախարարական Համաժողովին Միրզոյանի Մասնակցությունը

02-12-2023 | 17:12

ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը
Անահիտ Մանասյանը Եւ Վրաստանի Ժողովրդական Պաշտպանը Քննարկել Են Երկկողմ Համագործակցությանը Վերաբերելի Մի Շարք Հարցեր

02-12-2023 | 15:45

Անահիտ Մանասյանը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր
Ադրբեջանի Պաշտպանության Փոխնախարարն Այցելել Է Հայաստանի Հետ Սահմանին Մոտ Գտնվող Զորամասեր

02-12-2023 | 15:43

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նշվեց Հայոց Առաջին Լուսավորիչների Տոնը. Դուրս Բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

02-12-2023 | 15:42

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանի Եւ Եգիպտոսի Նախագահները Դուբայում Հանդիպում Են Ունեցել

02-12-2023 | 14:09

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Չիլիում 5,8 Մագնիտուդով Երկրաշարժ Է Տեղի Ունեցել

02-12-2023 | 14:09

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորական Ուղերձներ Է Հղել Ամէ-Ի Նախագահին Եւ Փոխնախագահին

02-12-2023 | 11:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը Պատրաստ Է Շահագործման. Հհ Ագն

02-12-2023 | 11:00

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Գրիգորի Խաչատուրովն Ազատ Կարձակվի

01-12-2023 | 21:12

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Ադրբեջանը Ծրագրում Է Հետագայում Վերացնել Հայերի Ներկայության Բոլոր Ֆիզիկական Նշանները Լեռնային Ղարաբաղում. Մակ-Ի Զեկուցող

01-12-2023 | 17:58

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող
Ադրբեջանը Հրաժարվեց Մասնակցել Վերջին Շրջանի Բարձրաստիճան Հանդիպումներին, Որոնք Թույլ Կտային Քննարկումների Արդյունքում Գրանցել Որոշակի Առաջընթաց. Արարատ Միրզոյան

01-12-2023 | 17:56

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան
Մոսկվայում Հրդեհ Է Բռնկվել Ադրբեջանցի Գործարարներին Պատկանող Շուկայում

01-12-2023 | 15:09

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Նմանատիպ լուրեր

Կիևը գտնվում է կրիտիկական իրավիճակում

Միջազգային լուրեր

Calendar03-12-2023

Հայտնի է՝ երբ կանցկացվի Պուտինի ամենամյա ասուլիսը

Պաշտոնական լուրեր

Calendar03-12-2023

Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն

Միջազգային լուրեր

Calendar02-12-2023

ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023