06-12-2024 | 21:25
Ավարտվեցին մեր եռօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումները` կապված միջազգային և ԱՄՆ դատարաններում Հայ ժողովրդի, այդ թվում` Հայաստանի սահմանային բնակչության իրավունքների և անվտանգության, Երուսաղեմի Հայկական թաղամասի, արցախահայության իրավունքների պաշտպանության հետ: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Քննարկումներին ակտիվ մասնակցություն [առցանց] ունեցավ նաև միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian)` կապված միջազգային քրեական իրավունքի հետ:
Գառնիկ Քերքոնեան (Karnig Kerkonian) Երևանից ուղևորվեց Ժնև` արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված բարձրաստիճան խորհրդակցությունների»: