04-12-2024 | 21:56
Անցյալ հոկտեմբերին խոստում ենք տվել ուս ուսի կանգնել Հայաստանի հետ, մեր համագործակցության համար տեսլական մշակել, այսօր մենք հենց դա ենք քննարկելու. այս մասին բրյուսելյան հանդիպումից առաջ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում:
«Սա Հայաստան-ԵՄ զարգացման տեսլականն է՝ առաջիկա չորս տարում 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում», – ասել է Ֆոն դեր Լեյենը: